Ոստիկանն ասաց՝ «պարոն Վարդևանյան, գիտենք, որ պատգամավոր եք, բայց հրաման են տվել». բերման ենթարկված Արամ Վարդևանյանը մանրամասներ ներկայացրեց

Ոստիկանությունն այսօր Երևանի տարբեր փողոցներ փակած քաղաքացիների հետ միասին բերման է ենթարկել նաև Ազգային ժողովի պատգամավորների։ Բերման ենթարկված պատգամավոր Արամ Վարդևանյանը նշում է՝ ոստիկանների մեծ մասը կիսում է իրենց գաղափարները: «Սակայն, կան ոստիկաններ, որոնք ոստիկան չպետք է կոչվեն. մենք այսօր տեսանք մի քանի առանձին ոստիկանի, որոնք օրինականութան ու իրավունքի հետ առնչություն չունեն», – լրագրողներին ասաց […]