18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից

Սիրելի´ բարեկամներ Շատերիդ հայտնի է, որ մայիսի 14-ին ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: […]

Մեղքերի պատճառով մենք զրկվում ենք Աստծո օրհնությունից

Աստված և մարդ հարաբերության մեջ արդարության գրավականը, անշուշտ, նաև ապաշխարության պտուղներն են: Ավետարանական ողջ իրականությունը լեցուն է ապաշխարության հորդորներով, որովհետև սխալվելուց և մեղք գործելու հետո արդարությունը պահանջում է ապրել ինքնաքննությամբ, զղջմամբ և ապաշխարությամբ, մեղքերի թողության և քավության իրողությամբ սրբված:   Մեղքերի պատճառով մենք զրկվում ենք Աստծո օրհնությունից: Եվ մենք, միայն մեր մեղքերը խոստովանելով է, որ […]

Հարցազրույց Տիգրան Աբրահամյանի հետ

Հատված «Լայվ Ֆրանսիայի հրապարակից» ՝ – Մայիսի 3, 2022 Հովիկն ու Ռաֆան զրուցում են Տիգրան Աբրահամյանի, ԱԺ պատգամավորի եւ ռազմական հարցերով փորձագետի հետ: Պարոն Աբրահամյանը Հայաստանի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքներից մեկի ՝ Pativ Unem դաշինքի անդամ է: Armenian News Network   

Ուրեմն նման կերպ ՀՀԿ պատգամավորների կաբինետների դռան առաջ իրենց մեծ ու փոքր «շեֆերը հերթ են կանգնել. Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Եթե աշխատասենյակ այցելելը Նիկոլն ու իր «արբանյակ-հաճախորդները» կաբինետի դռան առաջ հերթ կանգնել են համարում,ուրեմն նման կերպ ՀՀԿ պատգամավորների կաբինետների դռան առաջ իրենց մեծ ու փոքր «շեֆերը հերթ են կանգնել»։ Ամոթա, մի քիչ մեծացեք»։            

Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ. Սերժ Սարգսյան

Լեւոն Արոնյանի հեռանալը մեծ կորուստ էր։ Նա ինձ վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ:   Այս մասին մայիսի 14-ին Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։   Մայիսի 14-ին ՀՇՖ կոնֆերանսում Սերժ Սարգսյանը վերընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:   Քվեարկությանը մասնակցեցին կոնֆերանսին ներկա 108 պատվիրակները: […]

Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՇՖ նախագահ

Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը։ Ընտրությունում առաջադրվեց միայն ՀՀ երրորդ նախագահի թեկնածությունը։ Նա ընտրվեց միաձայ: Սերժ Սարգսյանը ՀՇՖ-ն գլխավորում է 2004 թվականից։   Նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերընտրվեց Սմբատ Լպուտյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված