15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Հանդես ենք գալիս ի պաշտպանություն համաժողովրդական միասնական պայքարի»․ կոչին միացել են 323 մտավորականներ

Այս պահին մտավորականների կոչին միացել են 323 մտավորականներ, նրանց շարքում՝ 6 ակադեմիկոս, գիտությունների 39 դոկտոր, 51 պրոֆեսոր, գիտությունների 73 թեկնածու, ՀՀ արվեստի և մշակույթի 38 գործիչ, վաստակավոր գիտնականներ, մանկավարժներ, իրավաբաններ, տեղեկացրել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորր Լիլիթ Գալստյանը՝ խոնարհում և երախտագիտություն հայտնելով մտավորականներին՝ դիրքորոշման համար և հրապարակելով նրանց կոչն ու դրան միացածների անունները։ […]

Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովի մենամարտեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լունես Համրաույի հետ: Անցկացնելով փայլուն մենամարտ Բարկովը ջախջախիչ հաղթանակ տարավ 5։0 հաշվով, հռչակվելով Եվրոպայի եռակի չեմպիոն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ 57 քաշային Արթուր Բազեյանը դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն։

Հայ ժողովրդի պայքարի մասին ճշմարտությունը պիտի հնչեցվի միջազգային հարթակներում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ռոտերդամում մեկնարկող ԵԺԿ Քաղաքական համաժողովի մասնակիցներին բաժանվել է մեր կողմից պատրաստված անգլալեզու բուկլետ՝ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին։ Տեղեկությունները ընդգրկում են երեք բաժին.    Արցախյան հիմնախնդիր  Ոստիկանական վայրագություններ Քաղ. բանտարկյալներ։   Այս եւ այլ խնդիրների մասին խոսել եմ եւ խոսելու եմ ինչպես ելույթների, այնպես […]

«Ա՛յ տգետներ, տխմարներ, ճշտեք՝ Ֆրանսիայի հրապարակում հավաքվում են հարուստնե՞րը, թե՞ 10 հազար դրամով գնացողները». Սամվել Նիկոյան

«Երբ կապիտուլյացիան ստորագրվեց, մենք ասում էինք, որ շատ ազգերի մոտ է լինում նման իրավիճակ, որ պարտվում են: Ինչու պարտվեցինք՝ այլ հարց է: Պարտվելն էլ պետք է մարդավարի տանես, ինչպես մնացած բոլոր ազգերը: Ինչ էր պետք անել այդ ժամանակ՝ պարտված ղեկավարը պետք է հեռանար, հասկանար, որ ինքը չի կարող անել որեւէ բան: Բոլորը կուզենան պարտված, ստորացված […]

«Ամոթ այն Հայ տղամարդուն (ոստիկանին) ով ձեռք է բարձրացրել բալիկի վրա. ԱՄՈ՛Թ». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարության 3-րդ մասնաշենքը և «Ժողովրդավարության բաստիոնը» պաշտպանելիս, ոստիկանների կողմից բիրտ ուժով հեռացված այս անմեղ աղջնակը տեղափոխվեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, ըստ շտապ բժշկական օգնության ծառայության աշխատակցի բալիկի մոտ կար կոտրվածք: Ամոթ այն Հայ տղամարդուն (ոստիկանին) ով ձեռք է բարձրացրել բալիկի վրա. ԱՄՈ՛Թ»։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված