14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԵԱՀԿ պետությունների մեծամասնության կողմից ընդգծվել է ԼՂ կոնֆլիկտը համանախագահության ձևաչափում կարգավորելու անհրաժեշությունը. Արարատ Միրզոյան

Ստոկհոլմում դեռ նախորդ տարի ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը շարունակել են […]

Հայաստանը լինելու է արժանապատիվ քաղաքացիների երկիր և ոչ թե ոստիկանական կոնցլագեր. 19։00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում. Իշխան Սաղաթելյան

Ըստ պաշտոնական տվյալների՝ մինչ օրս «Դիմադրության» շարժման ավելի քան 2100 մասնակից բերման է ենթարկվել Ոստիկանության տարբեր բաժանմունքներ, այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ ոչ բոլոր բերման ենթարկվածներն են փաստաթղթավորվել Ոստիկանության կողմից։ Իրականում, ըստ Սաղաթելյանի, բերման ենթարկվածների թիվը մոտ 2500 հոգի է: «Ապրիլի 25-ից սկսած՝ ձերբակալվել է 48 արժանապատիվ քաղաքացի։ Նրանցից 24-ը […]

Ես կլինե՞մ փրկվողների շարքում

«Իսկ ո՞վ կարող է փրկվել» (Ղուկ. 18:26) Երբ կյանքում կարևորում ենք մարդկային բարձր արժեքներն ու չենք խուսափում մարտահրավերներից, երբ մեզ համար կարևոր, առաջնային են այն բոլոր երևույթները, որոնք աստվածահաճո են, ուրեմն՝ պատրաստվում ենք Տիրոջ Գալուստին և փրկությանը։ Ե՞րբ է լինելու փրկությունը՝ հարցնում ենք ինքներս մեզ, և արդյո՞ք մենք ենք այն արժանիների ցանկում, ովքեր կարող են […]

Շարժումն ունենալու է չդադարող, վերափոխվող բնույթ. այն կախված չէ վրաններից կամ երթերի թվից․ Վահե Հովհաննիսյան

Այս օրերին Երևանի փողոցներում հնչող հայտնի վանկարկումը մի պահից վերափոխման կարիք ունի։   «Առանց կուռքի Հայաստանն» է, որ տալիս է ժամանակակից պետություն ունենալու հնարավորություն, ավելի մեծ հեռանկար։ Շարժման հեռահար նպատակը պետք է լինի հենց դա՝ հետպատերազմյան Հայաստանի վերականգնումը։ Սա նշանակում է՝ պետության խորքային մոդեռնիզացիա՝ ներառելով կառավարման որակը, ներքին բարքերը, տարածաշրջանային պատկերացումները, հայկական աշխարհի մասին պատկերացումները։   Հայաստանն […]

Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը. օրակարգը հայտնի է

Հունիսի 17-ին Երևանում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ: ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի ընթացքում՝ նեղ և ընդլայնված կազմով, քննարկվելու են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի և ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված […]

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը պահանջում է այսօրվա նիստն անցկացնել դռնբաց

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը, ելնելով «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի պահանջներից, այսօր՝ ժամը 15:00-ին, կայանալիք դատական նիստի ընթացքում միջնորդելու է այն անցկացնել դռնբաց ռեժիմով:   Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Հաշվի առնելով, որ պաշտպանական կողմը մտադիր է դատարան ներկայացնել առաջադրված մեղադրանքի […]

«10-ից ավելի թիկնապահներով փաթաթվել է, որպեսզի մի քանի ոչ հայ տուրիստների հետ նկարվի»…Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «10-ից ավելի թիկնապահներով փաթաթվել է, որպեսզի մի քանի ոչ հայ տուրիստների հետ նկարվի))))… անամոթաբար էլ տարածում են, իբր ժողովուրդն անընդհատ մոտենում ու նկարվում էր հետը:   Սարյան փողոցում բուսնած փառատոնի մեր աղբյուրներն ասում են, որ նույնիսկ անտարբեր ու կոսմոպոլիտ հայերը, տեսնելով կապիտուլյանտին, հետևից մռթմռթում էին մոտավորապես հետևյալը . «սա […]

«Նոր աշխարհակարգը սարերի ետևում չէ…»․ Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «10 օր առաջ, Դավոսում Քիսինջերը, խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին, ասել էր, որ Ուկրաինայի համար իդեալական կարգավիճակը կլինի Եվրոպայի և Ռուսաստանի միջև ընկած չեզոք տարածքը և Ուկրաինան պետք է հաշտվի տարածքային զիջումների հետ: Այսօր փաստացի նույնը կրկնել է Բայդենը: Նոր աշխարհակարգը սարերի ետևում չէ…»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված