Նախատեսվող եռակողմ հանդիպմանը Ալիևը պատրաստվում է կտրուկ դնել «Զանգեզուրի միջանցքի» հարցը․ «Հրապարակ»

Մեր տեղեկություններով, ըստ նախնական պայմանավորվածությունների` օգոստոսի 31-ին Մոսկվայում կայանալու է հերթական եռակողմ հանդիպումը՝ Ալիև-Փաշինյան-Պուտին ձևաչափով: Ռուսական շրջանակներից ստացված տեղեկատվության համաձայն, այս հանդիպմանը Իլհամ Ալիևը պատրաստվում է կտրուկ դնել, իր խոսքով, «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Նա ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը հստակ կհայտարարի Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի բացման, դրա տեղակայման, գործարկման և հարակից այլ հարցերի լուծման ժամկետը: […]