20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Ադրբեջանի պահանջն է՝ ամբողջապես կազմալուծել ՊԲ-ն, ինչպես նաև ռազմականացված մյուս կառույցները»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Թուրքիայից, Ադրբեջանից և ՀՀ իշխող ուժի ղեկավարից վերջին օրերին հնչեցվող ազդակներից ակնհայտ է դառնում, որ ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա և Արցախի շուրջ ընթացող գործընթացները մուտք են գործել անչափ վտանգավոր փուլ։ Առաջիկայում սպասվող հանդիպում/բանակցությունների օրակարգից նվազագույնը տեսանելի է 3 վտանգավոր հարց՝ այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքի», Արցախի […]

Ինչու Փաշինյանը չշնորհավորեց կաթողիկոսին․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանի եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ կապը պատերազմից հետո անդառնալիորեն խզվել է։ Փաշինյանը պետական ինստիտուտների արժեւորումը, դրանց դերակատարումը, փաստորեն, դիտարկում է սեփական, նեղ անձնական պրիզմայով։ Այս տարի էլ նա չշնորհավորեց Գարեգին Բ կաթողիկոսի ծննդյան տարեդարձը, որը նշվում էր օգոստոսի 21-ին, մինչդեռ իշխանության գալուց հետո երեք տարի անընդմեջ Փաշինյանը «ջերմորեն» շնորհավորում էր Վեհափառին, կարեւորում ժողովրդի […]

Փաշինյանը, Շուշիի հանձնումը դիտարկելով որպես բանակցային գործընթացի անքակտելի մաս, հերթական անգամ ստել է․ «Ժողովուրդ»

««Պատերազմից կարելի էր խուսափել, եթե հայկական կողմը համաձայներ Ադրբեջանին հանձնել յոթ շրջանները՝ ներառյալ Շուշին»,- սա հատված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ նոյեմբերի 16-ին արած հայտարարությունից: Այս հայտարարությունից հետո՝ մոտ մեկ տարի անց՝ հոկտեմբերի 4-ին՝ Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, նա վերահաստատել էր Շուշիի մասին նախկին արած հայտարարությունն ու հայտարարել. ««Միշտ […]

«Սուրմալուում» որոնողական աշխատանքները դադարեցվել են. քաղաքացու մարմինը չեն գտել

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում, որտեղ օգոստոսի 14–ին խոշոր պայթյուն էր տեղի ունեցել, դադարեցվել են անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի՛ գործընկերներ, իչպես տեղյակ եք, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով անհետ կորած համարվող […]

Ուշագրավ զարգացումներ Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով. «Ժողովուրդ»

«Առաջիկայում Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Թերթի տեղեկությունների համաձայն՝ դատարանից այս օրերին զանգահարել են ՊՆ նախկին պաշտոնատար անձանց փաստաբաններին և հայտնել, որ որոշումը կայացված է, և Հակակոռուպցիոն կոմիտեն է քննելու պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուս պաշտոնատար անձանց քրեական վարույթը: Կալանքի տակ գտնվող ԶՈւ պաշտոնատար անձինք սպասում […]

Այս իշխանությանը հեռացնելու երկու ճանապարհ կա․ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել․   «Վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց բացառապես սկսելու ենք այն ժամանակ, երբ դրա հաջողությանը հասնելու համար բավարար հիմքեր լինեն։ Այս իշխանությանը հեռացնելու երկու ճանապարհ կա. հրաժարական և խորհրդարանի միջոցով պաշտոնանկություն։ Այս երկու տարբերակներից որևէ մեկը հաջողության կհասնի բացառապես համաժողովրդական լայն ընդվզման, եթե կուզեք, ասեմ՝ ապստամբության միջոցով, որովհետև սրանք հակահայ իշխանություններ են։ […]

Իշխանությանը պիտի հարցնել՝ ինչու են ժամանակից շուտ հանձնում Բերձորը, Աղավնոն, Սուսը. Սեյրան Օհանյան

Լրագրողներն այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հարց ուղղեցին՝  ի՞նչ կարծիք ունի ԱԱԾ առաջարկի վերաբերյալ, որ երեք տեղերում՝ Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում, անցակետեր տեղադրվեն: «ԱԱԾ-ին պետք է հարցնել, թե որ հատվածում ինչ օրգաններ են տեղակայվում և որ երկրի համապատասխան ծառայություններից: Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, և այն, ինչ մտահոգում է մեր ժողովրդին, […]

Առաջնորդվելու ենք խոսքով, մտքով․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր հրավիրված հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց՝ քաղաքացիների մասնակցությամմբ գործողություններ՝ ակցիաներ, երթեր չեն իրականացվելու, այդպիսի ծրագրեր «Անկախության շարժումը» չունի։ «Մենք մարդկանց ամեն օր գործողությունների բերելու, նրանց մասնակցությամբ ակցիաներ անելու պլաններ չունենք։  Մենք առաջնորդվելու ենք խոսքով, առաջնորդվելու ենք մտքով։ Բոլոր իրադարձություններն այսօր ծավալվելու են միայն Հանրապետության հրապարակում»,- նշեց Էդգար Ղազարյանը։

Չավուշօղլու. Հայաստանը թող չթաքնվի պատրվակների հետևում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել թուրքական «Haber Global» լրատվամիջոցին։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել է նաև հայկական թեմային, գրում է ermenihaber-ը։ Նա նախ հիշեցրել է, որ հարաբերությունների կարգավորման բանագնացներ հանդիսացող Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն արդեն 4 անգամ հանդիպել են։ Նպատակը երկու երկրների միջև աստիճանաբար հարաբերությունների կարգավորումն է: «Ադրբեջանի հաղթանակից հետո մենք նպատակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված