21 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է. ՀՀ ՊՆ (Տեսանյութ)

Ժամը 15։00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Ժամը 13։00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը՝ լայնորեն կիրառելով հարվածային ԱԹՍ-ներ։ «Հարվածներ են հասցվել մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ ԱԴԾ տրանսպորտային միջոցներին», – […]

«Փաշինյանը դավաճանելու է այնքան, քանի դեռ կա որևէ հայ, որը չի մորթվել ադրբեջանցու և թուրքի կողմից». Աննա Մկրտչյան

«Ներքին և արտաքին ռիսկերի պաշար» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ խոսելու է միայն մեկ թեմայից՝ ՀՀ ներքին մարտահրավերից, որն ունի անուն-ազգանուն: «Ես արդեն համոզվել եմ, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանելու է այնքան, քանի դեռ կա որևէ հայ, որը չի մորթվել ադրբեջանցու և թուրքի կողմից: Երեկ ինքն ԱԺ-ում […]

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հանդիպում է ՔՊ խմբակցության հետ

Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Այս մասին տեղեկացրել է 24News-ի թղթակիցը: Լրատվամիջոցը պատգամավոր Սարգիս Խանդանյանից փորձել է ճշտել, թե հանդիպումը պայմանավորվա՞ծ է սահմանային իրավիճակով և ի՞նչ հարցեր են քննարկվելու, վերջինս չի մանրամասնել՝ արձագանքելով, որ ենթադրվում է՝ այդ հարցերն են քննարկվելու: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ 16:30-ին ԱԺ -ում տեղի է […]

Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մի շարք առաջատար պատգամավորներ խստորեն դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մի շարք առաջատար պատգամավորներ հանձնաժողովի նախագահ գերմանացի Դեվիդ Մքալըսթերի գլխավորությամբ խստորեն դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ։   Հայտարարությանը միացել են նաեւ Հայաստանի հարցերով զեկուցող բուլղարացի Անդրեյ Կովաչովը եւ Ադրբեջանի հարցերով զեկուցող խորվատ Զելյանա Զիվկոն։ Բոլոր նշված պատգամավորները Եվրոպական ժողովրդական […]

Սոթքում ադրբեջանական ռմբակոծության հետեւանքով 30 տուն է ավերվել․ կան վիրավորներ

Մոտ 40 րոպե առաջ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի ռմբակոծության հետեւանքով մեծ թվով տներ են ավերվել։ Այս մասին 24News-ին ասել է նախկին Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ Ավետյանը նշել է, որ մոտ 3 տասնյակ տուն է վնասվել․ «Վիրավորներ կան, բայց զոհեր չկան»։

Միակ թափոնները, որ պետք է ուտիլիզացվեին անհապաղ, ԱԺ-ում վերընգած իշխանական դուրսպրծուկներն են․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Միակ թափոնները, որ պետք է ուտիլիզացվեին անհապաղ, ԱԺ-ում վերընգած իշխանական դուրսպրծուկներն են։   Այդ թափոնները ավելի վտանգավոր են, քան միջուկայինները, քիմիականները, կենցաղայիններն ու կենսաբանականները միասին վերցրած» ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված