Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չենք քննարկելու որևէ միջազգային կենտրոնի հետ․ Ալիև

Ադրբեջանի «Ղարաբաղյան շրջանում» ապրող հայերը մեր քաղաքացիներն են, և հարցը, թե ինչպես ենք մենք կարգավորելու նրանց կյանքը, մենք չենք քննարկելու որևէ միջազգային կենտրոնի հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ նշելով. «Ղարաբաղը Ադրբեջան է» ։