06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գեղեցիկ ավանդույթներով, ուտեստներով. եզդիական համայնքի Ամանորը (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը Henaran.am-ի հետ զրույցում ներկայացնում է, թե ինչպիսին էր 2017 թվականը քաղաքական առումով, ինչպես նաև պատմում, թե ինչպես են իրենց համայնքում նշում Ամանորը: Մանրամասները՝ տեսանյութում:  

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վայքի, Աշտարակի, Ապարանի, Թալինի, Սպիտակի, Արագածի, Կոտայքի, Մարալիկի, Աշոցքի, Արթիկի, Ճամբարակի, Լոռու, Ախուրյանի, Մեղրու,  Սիսիանի, Հրազդանի, Արարատի, Ստեփանավանի, Սևանի,  Մարտունու, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 1-ի ցերեկը, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 1-2-ը՝ ցերեկը, 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 1-ի ցերեկը, հունվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  

Կորչեն թղթերը․ ամանորյա ավանդույթները Արգենտինայում /ֆոտո/

Գրասենյակային գրեթե յուրաքանչյուր աշխատակցի երազանք է Ամանորը Արգենտինայում անցկացնել։ Այստեղ Ամանորին պատուհաններից դուրս են նետում ամեն տեսակի անպետք թղթերը։ Ավանդույթի համաձայն՝ սա ազատում է հոգսերից մյուս տարի։ Բացի այդ, դա սթրեսից ազատվելու հիանալի միջոց է։ Արգենտինայում ընդունված է Ամանորը դիմավորել ընտանիքի ու մտերիմ ընկերների հետ։ Այս երկրում ընդունված չէ Ամանորին նվերներով փոխանակվել, նրանք իրար նվերներ […]

Ամանորյա հրաշալի ավանդույթներ` տարբեր երկրներում

Ամանորը նշում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում, սակայն ամեն երկիր ամանորյա իրավանդույթն ունի: Օրինակ, Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում Ամանորին պարտադիր գունավոր ներքնազգեստ են հագնում, որոնք ինչ որ բան են խորհրդանշում: Օրինակ, կարմիր ներքնազգեստը նշանակում է, որ այն կրողը կրքոտ տարի է ակնկալում: Դեղին կրծկալը նշանակում է, որ կինն ակնկալում է դրամական ավելացում ունենալ: Չիլիում […]

Որտեղից է առաջացել ամանորյա նվերներ տալու սովորույթը

Հին Հռոմեացիներն են ձեւակերպել այն գաղափարը, թե՝ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես այն կանցկացնես։ Դրա համար նրան փորձում էին ուրախանալ, միմյանց նվերներ էին տալիս՝ սկզբում համեղ ուտելիքներ, հետո՝ գումար։ Սվետոնիոսը գրում է, որ Օկտավիանոս կայսրը ամեն Նոր տարի մի մեծ սնդուկ գումար էր նվեր ստանում։

Հանգիստ եղեք, մենք էստեղ ենք…բանակային Ամանորից

Ժամանակավոր զինծառայող Դավիթ Գաբրիելյանն, արդեն  1 ու կես տարի է, որ ծառայում է Հայոց բանակում, և արդեն երկրորդ անգամն է՝ Ամանորը նշում է տնից հեռու՝ զորամասում: Վերջերս զինվորը լավ ծառայության համար ստացել էր զորամասից բացակայելու թույլտվություն, և Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են զորամասում նշում Ամանորը: «Իհարկե, ասում են՝ Նոր տարին ընտանեկան տոն […]

Առաջին հաճախորդին պետք է զեղչ անել․ ժողովրդական ավանդույթներ՝ կապված հունվարի 1-ի հետ

Հին Ռուսաստանում հունվարի 1-ը, բացի Ամանորից, համարվում էր Սուրբ Բոնիֆացիոսի օր։ Ու չնայած սա տոնական օր է, մինչ օր հավատացյալներն այս օրը գնում են եկեղեցի՝ աղոթելու, այս սրբին, նրանք նրան համարում են հիվանդություններից պահպանող։ Տարբեր երկրներում տարբեր ավանդույթներ կան՝ կապված հունվարի մեկի հետ։ Շատ երկրներում այս օրը կապված էր բերքատվության հետ։ Եթե Նոր տարվա առաջին […]

Տարվա առաջին օրը յուրահատուկ է մեր ընտանիքի համար. Տարոն Մարգարյան

Տարվա առաջին օրը յուրահատուկ է մեր ընտանիքի համար, քանի որ, որդուս`Անդրանիկի, ծննդյան օրն է։ Թող բոլոր երեխաները լինեն երջանիկ և առողջ։ Facebook-յան հանրագրում գրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հրապարակելով լուսանկարը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված