25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հզոր երկրաշարժ Պերուում․ կան զոհեր (տեսանյութ)

Սույն թվականի հունվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 14:18-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 15.780 և արևմտյան երկայնության 74.740աշխարհագրական կոորդինատներով (Պերուի ափամերձ շրջան՝ Ակարի քաղաքից 40 կմ հարավ-արևմուտք), օջախի 33 կմ խորությամբ, 7.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ: Ըստ CNN լրատվական […]

Օդերեւութաբանները կանխատեսում են

Հանրապետության տարածքում` Հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 17-18-ին նույնքանով կբարձրանա: Երևան քաղաքում՝ Հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են թույլ տեղումներ՝ գիշերները թաց ձյան […]

Հրատապ փոփոխություններ. «Ելքը» պահանջում է

Քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկեցին 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները: Օրհներգից հետո Աժ նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց, որ հունվարի 23-ին խորհրդարանում պետք է քննարկում լինի վերջին շրջանի թանկացումների վերաբերյալ, ինչին նաև նախագահ Սերժ Սարգսյանն է անդրադարձել: ԱԺ նախագահը հորդորեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կազմակերպել այդ աշխատանքները: Նա նշեց, որ քննարկումներ կլինեն առանձին ապրանքների թանկացումների հետ […]

Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Հունվարի 15-ին, ժամը 08:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 267 տրանսպորտային միջոց, որից 210-ը բեռնատար, իսկ 57-ը՝ մարդատար:

Ձյուն է տեղում, Կապան-Գորիս ճանապարհին մառախուղ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին ժամը 09:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 15-19-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Դժվարանցանելի  են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ եւ Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհները: Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գորիս-Կապան ավտոճանապարհներին մառախուղ է: […]

Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը Թուրքիայի հարցում զիջումների չի գնա

Գերմանիայում վերսկսվել են նոր կառավարության ձևավորման բանակցությունները «Քրիստոնեա-դեմոկրատական» (CDU), «Քրիստոնեա-սոցիալիստական միություն» (CSU) և  «Սոցիալ-դեմոկրատական» (SPD) կուսակցությունների միջև: Վերոնշյալ երեք կուսակցությունները պատրաստել են համատեղ փաստաթուղթ, որտեղ նշվել է, թե Գերմանիան  ինչպիսի քաղաքականություն կվարի  օրակարգային մի շարք հարցերում: Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի՝ առանձին տեղ է հատկացվել Թուրքիային, որի վերաբերյալ 3 կուսակցությունները միակարծիք են: Ըստ նրան՝ թեև Գերմանիայի […]

Տիրոջից է փրկությունը

Դավիթը 3րդ սաղմոսի մեջ ասում է «չեմ վախենա տասնյակ հազարավոր զորքերից, որ պաշարել են ինձ… Տիրոջից է փրկությունը»: Դավիթը դարձավ հզոր թագավոր: Դուք էլ երբ չորս կողմից պաշարված էք նեղություններով ու թշնամիներով, հիշեք մի պարզ ճշմարտություն: Եթե դուք հավատարիմ էք Աստծուն ու կատարում էք նրա պատվիրանները, ապա Տերը պաշարում է նրանց, ովքեր պաշարում են ձեզ: […]

Հարց տուր քեզ քնելուց առաջ

Արեցի՞ր արդյոք մի քայլ Աստծուն ընդառաջ: Կամ լսվեց քո շրթներից գոնե զղջումի հառաչ: Գոհացավ արդյոք քեզնից մի կարիքավոր Թե այսօր էլի դարձար մեկին դատավոր: Հարց տուր քեզ ամեն օր, ու պատասխանիր Մի պատճառաբանիր անհիմն, նանիր…   Ծովիկ Դավթյան

Ամանորյա հեքիաթից մինչև Քրիստոսի հրաշագործություն՝ կանացի վրձնահարվածներով (ֆոտո)

Ընտանիքը մի մեծ գործվածք է, որի ամեն մի թելը իր գույն ունի, ամեն մի նախշը տարիների փորձի մանրակերտ դառնալով՝ փոխանցվում է ծնողից զավակին: Այն հյուսում են ընտանիքի ամեն մեկով, մեծ ու փոքրով, բայց այն հենքի թելը, որ ամրացնում կամ էլ պատառ-պատառ է անում ամեն մի հյուսվող թելի շարունակությունը՝ կինն է: -Կինը օջախի շարժիչն է: Եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված