28 Մարտի, Saturday, 2026
KFC

Պատահար Արին-Բերդի փողոցում. 53-ամյա վարորդը մահացել է (լուսանկարներ)

Փետրվարի 1-ին, ժամը 8.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արին-Բերդի փողոցի թիվ 2/1 հասցեի մոտ բախվել է խանութի աստիճաններին և կողաշրջվել: Վարորդը` 1965 թ. ծնված Արտուշ Գրիգորյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

«Եթե ուզում եք դատել` կդատեք». Բաբայանը անկեծացավ/տեսանյութ/

Վերաքննիչ քրեական  դատարանում այսօր՝ փետրվարի 2-ին շարունակվում է  Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Ավելի վաղ նրա շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը նշել էր, որ Վերաքննիչ բողոքով պահանջել է Սամվել Բաբայանին արդարացնել երկու մեղադրանքներով էլ եւ կայացնել արդարացման դատավճիռ: […]

Վերջապես մենք կներկայանանք որպես հումոր ունեցող եւ ուրախ ազգ․ Հովհաննես Ազոյանը՝ Արսեն Գրիգորյանի մասին

Հովհաննես Ազոյանը «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում սատարում է Կամիլին: Դերասանն իր ֆեյսբուքյան էջում թեմայի շուրջ գրառում է կատարել. «Ինձ երբեք չի հետաքրքրել «Եվրատեսիլը», քանի որ իմ երաժշտական ճաշակն այլ է… Բայց այս տարի հավակնում է մասնակցել իմ ընկերը՝ Արսեն Գրիգորյանը, ում հետ մեծ ճանապարհ եմ անցել ու անցնում, եւ ում պաշտում եմ որպես ընկեր ու համարում եմ հազվագյուտ արտիստ: […]

«Երկիր Ծիրանի»-ն առաջարկում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնել

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հանդես է եկել «Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին» իրավական ակտ ընդունելու նախաձեռնությամբ: «Երկիր Ծիրանիի» տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանում շուրջ քառորդդարյա բռնակալական համակարգի (որին հայ ազգը մինչ օրս չի տվել քաղաքական եւ իրավական գնահատական) արյունոտ եւ ցինիկ դրսեւորումը 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործությունն էր, որը […]

Վարուժան Ավետիսյանը դատարանում լարված իրավիճակ ստեղծեց. Սեֆիլյանի գործ

 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում այսօր շարունակվող «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատաքննության ժամանակ պետք է հարցաքննվեր   «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը: Նա հրաժարվեց կանգնել ամբիոնի մոտ հարցերին պատասխանելիս, բացի այդ հրաժարվեց նաեւ ոտքի կագնել դատարանի հետ խոսելիս: «Ես այստեղ դատարան չեմ տեսնում` ռեժիմի գործիք է, ես պատրաստ եմ պատասխանել […]

Լեհաստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Փետրվարի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի նորանշանակ դեսպան Պավել Չեպլակին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ընգդծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում հայ-լեհական դարավոր բարեկամությունը՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպանին և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր առաքելության ընթացքում կնպաստի հայ-լեհական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան […]

Հրանտի սպանության մասին նախապես տեղեկություն է ստացվել, բայց որևէ միջոց չի ձեռնարկվել. վկա

Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է պոլսահայ լրագրող և հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանության դատավարությունը։ Թուրքիայում լույս տեսնող հայակական երկլեզու «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հերթական դատական նիստին մասնակցել են մի շարք կալանավորված և ազատ վկաներ ու կողմերի փաստաբանները։ Ազատության մեջ գտնվող վկաներից մեկը՝ Հաջի Օմեր Ունալըրը, ով Դինքի սպանությունից առաջ աշխատում էր Տրապիզոնի նահանգային ժանդարմերիայի […]

Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի վարչապետի հետ

Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն  առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովի հետ: Վարչապետները Հայաստանի և Ուզբեկստանի միջև առևտրատնտեսական կապերի խորացման հարցեր են քննարկել՝ երկուստեք ընդգծելով գործարար կապերի հաստատման կարևորությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ակտիվացմանն ուղղված քայլերի իրականացումը: Նշվել է, որ առևտրատնտեսական համագործակցության խորացման հարցերը լինելու են […]

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին՝ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ: Քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր, հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Սահակյանը շնորհավորել է կենտրոնական կոմիտեի նորընտիր անդամներին, նրանց մաղթել արդյունավետ աշխատանք, ընդգծելով, որ քաղաքական ուժերի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված