13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գույներ, պարեր, տրամադրություն․ Ռիո-դե-Ժանեյրոյում ընթանում է ամենամյա կառնավալը /ֆոտոշարք/

Բրազիլական Ռիո-դե-Ժանեյրոյում ընթանում է ավանդական ամենամյա կառնավալը: Դրան, ինչպես ամեն տարի, հետևում է տասնյակ հազարավոր հանդիսատես: Այս օրերին ողջ քաղաքով մեկ կոստյումներով շքերթներ են անցկացվում։

«Գողական բարքերի տարածման հետևանքը»

«Վերջին օրերին տեղի ունեցած աղմկոտ ձերբակալությունները լրջորեն մտորելու տեղիք են տալիս…  Հարգելով յուրաքանչյուրի անմեղության կանխավարկածը՝ այդուհանդերձ, հարկ եմ համարում նշել, որ այս ամենը, այսպես կոչված, գողական բարքերի տարածման և այդ արժեքներով ապրելու հետևանքն է: Քանի դեռ այդ բարքերը մետաստազի պես տարածվում են պետական համակարգում, և այս կամ այն պաշտոնյաները սերտաճում են այդ բարքերը կրող անձանց […]

Ամբողջ Հայաստանը լցվել է Երևան (տեսանյութ)

 ՀՀ վաստակավոր նկարիչ, նկարիչների միության անդամ Հաղթանակ Շահումյանը գտնում է, որ այսօր Երևանի տեսքը կարգի բերելու խնդիր կա: «Երևանն իր ուրույն տեղն ուներ, ոչ Հալեպ էր, ոչ Փարիզ: Սկսած 70-ականներից՝ ինչ-որ բան խախտվեց: Նախ Երևանն այդքան չպիտի մեծանար, մեծացավ մեր գյուղերի, շրջանների հաշվին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս նկատեց, որ քաղաքը պետք է լիցքաթափել: «Երևանը […]

«Հասարակությունն ինքն է իշխանություններին թև տալիս»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր հայտարարեց, որ ՀՀԿ-ն չի բոյկոտելու,  մասնակցելու է փետրվարի 16-ին «Ելքի» նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստին, որ վերաբերում է թանկացումներին: Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝   քաղաքագետ Գագիկ Համբարյանը  Henaran.am-ի   հետ զրույցում նշեց. «Սա կլինի հերթական նիստը՝ առանց արդյունքների, քանի ոչ իշխանությունները տեսան՝  «Ելք»-ի նախաձեռնած հանրահավաքները շատ  փոքր քանակությամբ  փոքր քանակությամբ մարդկանց փողոց […]

Ես ինձ մի քիչ հայ զգացի. դեսպան

Փետրվարի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց դեսպանի՝ Հայաստան գալուց առաջ հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայացած  հանդիպումները և այն վառ տպավորությունը, որ նա թողել է համայնքի ներկայացուցիչների վրա, և նշեց.  «Կարծում եմ, որ գտնվում եք մի երկրում, որը ամենաջերմ ու […]

Դոլարը էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 12-ին, կազմել է 482.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.54 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 591.78 դրամ (նվազել է 0.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 667.83 դրամ (նվազել է 4.56 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.32 դրամ (մնացել է […]

Դու փառք կբերես քո երկրին. հայաստանցի 14-ամյա Սաթենիկը հիացրել է «Ты супер» շոուի ժյուրիի անդամներին /տեսանյութ/

НТВ հեռուստաալիքով հեռարձակվող՝ «Ты супер» երգի մրցույթի երկրորդ սեզոնի առաջին մրցութային օրը 14-ամյա Սաթենիկ Գևորգյանը կատարել է «Զեփյուռի նման» հայտնի երգը: Աղջիկը հիացրել է ժյուրիի անդամներին իր կատարմամբ ու անցել հաջորդ փուլ։ Ժյուրիի անդամներից Իգոր Կրուտոյն իր խոսքում նշել է. «Հայաստանը աշխարհի երաժշտական երկրներից մեկն է:  Դու փառք կբերես քո երկրին»։ Իսկ Յուլիանա Կարաուլովան ասել […]

Էդուարդ Շարմազանովը կղեկավարի ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելությունը Ռուսաստանի նախագահի ընտրություններում

ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կարգադրությամբ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2018 թվականի մարտի 18-ին կայանալիք ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար:

Արմեն Սարգսյանը հանդիպել է հնչակյանների հետ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը ՍԴՀԿ Հայաստանի կառույցի վարչության եւ կենտրոնական վարչության ներկայացուցիչների հետ: ՍԴՀԿ մամուլի դիվանի փոխանցմամբ, շուրջ երկու ժամ տեւած հանդիպման ժամանակ Հայաստանի Հնչակյան ղեկավարներին Արմեն Սարգսյանը ներկայացրեց իր ծրագրերը, լսեց կարծիքներ, առաջարկներ հանդիպման ներկաների կողմից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված