30 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Ազատամարտիկ, թաղապետը գնահատվեց լավ գործերի համար/ֆոտո/

Փետրվարի  13-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում International Media Holding-ի կողմից կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն թաղապետի մրցանակը շնորհվեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը: International Media Holding-ը համագործակցելով երկրի լավագույն սոցիոլոգների հետ այս անգամ ընտրել էր սոցհարցման ամենաակտուալ և արդյունավետ տարբերակը` հարցվողների հետ անմիջական շփումը: Նախորդ տարիներին հարցումները իրականացվել են էլեկտրոնային տարբերակով` էլեկտրոնային քվեարկությամբ: Բոլոր մարզերում […]

Վտանգված են ոչ միայն այդ շենքի բնակիչներն, այլև կալանավորները. Եղիազարյան (տեսանյութ)

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն ասում է, որ կանանց վրա գրոհելը, նրանց ծեծի ենթարկելն անպատվաբեր է հայի համար: «Ինչ վերաբերում է կոնկրետ կոյուղուն, 2008 թ-ին այդ կոյուղին լցվեց այդ Սովետաշեն կոչվածը, և ի՞նչ եղավ, կալանավորները գտնվում էին կեղտի մեջ ամիսներ շարունակ: Մինչև հիմա այդ խնդիրը լուծված չէ: Վտանգված են ոչ միայն այդ շենքի բնակիչներն, այլև կալանավորները»,-Henaran.am-ի […]

Գարիկ Մարտիրոսյանը 44 տարեկան է․ ինչպես է նրան շնորհավորել կինը /ֆոտո/

Այսօր հանրահայտ շոումեն, Comedy Club-ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրն է։ Նա դառնում է 44 տարեկան։ Գարիկի կինը՝  Ժաննա Լեւինան, իր Instagram-ում հումորով շնորհավորել է ամուսնուն. «Կարող եք շնորհավորել մեզ։ Այսօր ծնվել է մեր տղան։ Քաշը` 90 կգ, հասակը՝ 1մ 83 սմ, 44 տարեկան»,- գրել է Ժաննան։

Սարսափելի է. Սերժ Թանկյանը՝ քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը անդրադարձել էԵրեւանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքին։ Նա ֆեյսբուքի իր էջում հրապարակել է asbarez.com-ի անդրադարձը երեկ՝ փետրվարի 13-ին, քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Նյութի վերնագրում գրված է. «Կանանց ծեծելը նոր օրենք է ՀՀԿ կուսակցության համար»: Հղմանը կից Թանկյանը նաեւ գրառում է կատարել: «Պարզապես սարսափելի է»,- գրել է նա:

«Ազգադավի, ցեղասպանի լծի տակ ապրելը շատ վատ է».Ծռերից` Սմբատը հիշեց Նժդեհին/տեսանյութ/

«Ազգադավի, ցեղասպանի լծի տակ ապրելը շատ վատ է ու ցավալի իրականություն»,-այսօր` փետրվարի 14-ին շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գործով նիստի ժամանակ հայտարարեց Սմբատ Բարսեղյանը: Բարսեղյանը նշեց, որ կողմ է փաստաբաններ գործադուլին և ցանկանում է, որ նման ակցիաները շարունակական լինեն: Բարսեղյանը ըհիշեցրեց Նժդեհի խոսքը.«Հայերի դժբախտությունը նրանում չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ նրանում, որ կան թուրքանման […]

Թունավորվել են շմոլ գազից

Փետրվարի 13-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1933 թ. ծնված Գրետա Օ.-ն, 1973 թ. ծնված Տաթևիկ Մ.-ն և 1966 թ. ծնված Խաչատուր Օ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում հեռուստացույց դիտելիս նրանք զգացել են […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 15-ին ժամը 15.00-ից մինչև փետրվարի 16-ը ժամը 15.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Յոլյան փող․ 1-ից-19 համարների և նրբանցքի, Արևշատ փող․ թիվ 2 շենքի, Գորիսի բժշկական կենտրոնի, Քարահունջ, Հարթաշեն, Քարաշեն, Ներքին Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր, Արավուս գյուղերի, Խնձորեսկի և Խնածախի […]

Փոթորիկ Օլիմպիադայի ժամանակ․ կան տուժածներ

Փոթորիկը խառնել է Ձմեռային օլիմպիական մրցումները։ Փհենչհանում տեղի ունեցած փոթորիկի հետեւանքով կան տուժածներ, մի շարք մրցումներ հետաձգվել են։  Օլիմպիական խաղերի կազմակերպիչներն ու փրկարարները կոչ են արել մարզիկներին, լրագրողներին փողոցներում չմնալ։ Քամին այնքան ուժգին է, որ փողոցում մնալն անչափ վտանգավոր է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված