13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մահվան ելքով վրաերթ Երևան-Սևան ճանապարհին

Փետրվարի 13-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի 9-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել երկու տղամարդու, ինչի հետևանքով նրանք և վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Փետրվարի 14-ին, ժամը 00.35-ին, վրաերթի ենթարկվածներից` 1951 թ. ծնված Միշա Բաղրամյանը, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն:

Սերժ Սարգսյանը ցավակցել է Դանիայի թագուհուն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին՝ ամուսնու՝ Արքայազն Հենրիկի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Թագուհուն և ողջ արքայական ընտանիքին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն:  

«Հիմա մեր այդ խոստումն ուժի մեջ է». քաղաքապետարանը պատրաստ է

«Երևանի քաղաքապետարանն ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա իր պատրաստակամությունն է հայտնում ներգրավվել Նուբարաշեն ՔԿՀ-ի տարածքում վթարված կոյուղագծի վերակառուցման աշխատանքներին: Դեռ մեկ տարի առաջ, երբ կրկին այս հարցը շրջանառվում էր, մեր կողմից հստակ եղել է արձագանքը, որ տվյալ խնդիր ունեցող հատվածը գտնվում է Քրեակատարողական հիմնարկի տարածքում, և դեռ մեկ տարի առաջ քաղաքապետարանն ասել է, […]

«Ելքը» վարչապետի սեփական թեկնածու է ունենալու

«Ելք» կուսակցությունների դաշինքը որոշել է վարչապետի սեփական թեկնածու առաջադրել. այսօր Ազգային ժողովում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով նրանց հարցերին:  «Մենք ունենք որոշում, որ ունենալու ենք վարչապետի սեփական թեկնածու»,- ասել է նա:

Օտարերկրյա լրագրողների և բլոգերների մի խումբ այցելել է Արցախ

«Արցախակերտում» ՀԿ կազմակերպմամբ՝ փետրվարի 10-13-ն Արցախ է այցելել օտարերկրյա  լրագրողների և բլոգերների մի խումբ, որում ներգրավված են եղել ներկայացուցիչներ Ռուսաստանից, Լատվիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Ալժիրից և Իտալիայից՝ հայ բլոգերների ուղեկցությամբ: Այցի նպատակն էր մասնակցել ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև՝ ծանոթանալ երկրի պատմությանը, մշակույթին և զարգացման ներուժին:   Այցի շրջանակներում խմբի անդամները բովանդակալից հանդիպումներ […]

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և ամերիկահայերը պետք է դատի տան «Դեյլի քոլեր»-ին և «Ֆորբս» ամսագրին

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Վերջին տարիներին բազմաթիվ «վարձու գրողներ» վիրավորական հոդվածներ են գրել Հայաստանի և ամերիկահայերի մասին: Այս հակահայ մեկնաբաններից շատերը վարձատրվում են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կողմից:   Ցավալի է, որ որոշ երկրներ դիմում են նման էժանագին հնարքների՝ իրենց վարկաբեկված հեղինակությունը վերականգնելու և ուրիշներին նսեմացնելու համար: Այս […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Սմբատ Լպուտյանին հոբելյանի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Սմբատ Լպուտյանին ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, երջանիկ կյանք, նորանոր նշանակալի հաջողություններ մասնագիտական և հասարակական գործունեության մեջ: «Մեծ է Ձեր՝ Հայաստանի քառակի չեմպիոնի, Թուրինի համաշխարհային օլիմպիադայի հաղթողի վաստակը հայկական շախմատի զարգացման և հանրահռչակման գործում: Որպես Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ՝ Դուք շնորհակալ և կարևոր աշխատանք […]

«Էրդողանի եւ Ալիեւի պանթուրքիստական հայտարարություններն անթույլատրելի են». Էդուարդ Շարմազանովը՝ Հունաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ-հունական բարեկամական հարաբերությունները եւ փաստել, որ դրանք օրեցօր զարգանում ու սերտանում են: ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նախորդ տարի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նշելով, […]

Ազատամարտիկ, թաղապետը գնահատվեց լավ գործերի համար/ֆոտո/

Փետրվարի  13-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում International Media Holding-ի կողմից կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն թաղապետի մրցանակը շնորհվեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը: International Media Holding-ը համագործակցելով երկրի լավագույն սոցիոլոգների հետ այս անգամ ընտրել էր սոցհարցման ամենաակտուալ և արդյունավետ տարբերակը` հարցվողների հետ անմիջական շփումը: Նախորդ տարիներին հարցումները իրականացվել են էլեկտրոնային տարբերակով` էլեկտրոնային քվեարկությամբ: Բոլոր մարզերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված