Մենք պետք է վերականգնենք Շենգավիթ վարչական շրջանի արդյունաբերական ներուժը. Տարոն Մարգարյան
Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ժամանակ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը նախ ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, այնուհետ նաև 2018թ. ծրագրերը: Խոսելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների մասին՝ Արմեն Սարգսյանը զեկուցել է, որ նախանշված բոլոր ուղղություններով […]





































