31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Ավազակային հարձակում «ՎՏԲ» բանկի վրա. Հրատապ

Երեւանի Բաղրամյան 56 հասցեում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ -ի վրա այսօր՝ փետրվարի 19-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նա նշում է, որ ահազանգը ոստիկանությունում ստացվել է ժամը 16:00-ին, այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Նշենք, որ հարձակվողները եղել են […]

Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ:  ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն

«Լոնդոնի «Արսենալը» 32 տարով ավելի մեծ է Ադրբեջան պետությունից». Էդուարդ Շարմազանովը՝ ուսանողներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին հանդիպել է Երեւանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ, ովքեր ուսումնական պրակտիկա են անցնում ՀՀ Ազգային ժողովում: Հանդիպման ընթացքում տեսակետներ են ներկայացվել երկրի արտաքին եւ ներքին քաղաքական գործընթացների առնչությամբ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալին ուղղվել են բազմաթիվ հարցեր, մասնավորապես արտագաղթի կանխման, իշխանություն-ընդդիմություն […]

Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել

Քրդական «Mezopotamya» գործակալության թղթակից Մելիքե Ջեյհանը և թողարկող խմբագիր Էլիֆ Չեթիները Ստամբուլում բերման են ենթարկվել: Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի՝ լրագրողները ձերբակալվել են Ստամբուլի Հաջը Ահմեթ թաղամասում, որտեղ վերջիններս պատրաստվում էին ռեպորտաժ նկարել: Նրանք, առանց որևէ բացատրության ձերբակալվել ու տարվել են ոստիկանական բաժանմունք: Մինչև այժմ հայտնի չէ լրագրողների ձերբակալության պատճառը: Աղբյուր`    Ermenihaber.am    

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի 19-ին՝  ժամը 14:30-ի դրությամբ, Աբովյանի, Գավառի,  Ճամբարակի  և  Տավուշի    տարածաշրջանների  ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են  մաքրման և  աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՊԵԿ հարկային տեսուչը չարաշահե՞լ է դիրքերը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակցի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի և Տ. Վ.-ի հաղորդման առթիվ: Այսպես, Տ. Վ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր ընկերության կողմից օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունների կատարման ճշտության ստուգման ընթացքում […]

«Եթե Արմեն Սարգսյանը դառնա նախագահ, մեր երկիրը շատ կշահի»

«Վստահ եմ, եթե Արմեն Սարգսյանը դառնա Հայաստանի նախագահ, մեր երկիրը դրանից շատ կշահի»,-այսօր` փետրվարի 19-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա նշեց, որ ՀՀԿ կողմից առաջադրված նախագահի թեկնածուի հետ տարիների մտերմություն եւ համագործակցության փորձ ունի: Անդրադառնալով հարցին, թե Արմեն Սարգսյանը խոսել է Հայաստանում կրթության խնդիրներից եւ ասել է, որ ոլորտում […]

Փետրվարի 20–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի   20–ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն  «Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը եւ տնտեսվարողներ Էդուարդ Կոշտոյանը եւ Լուսյա Հարությունյանը: ԹԵՄԱ՝     Աշտարակ կաթ ՓԲԸ  անօրինական գործունեության հետեւանքով իրավազրկվել են մեծ թվով տնտեսվարողներ. տնտեսվարողների գործունեությունը  ոտնահարող նոր փաստեր են հայտնաբերվել:

Փհենչհան 2018․ Գերմանիան զիջեց դիրքերը․ մեդալային հաշվարկ

Փհենչհանում այսօր ընթանում է ձմեռային Օլիմպիական խաղերի 10-րդ օրը։ Թեեւ այսօր դեռ մրցումներ կան, սակայն ահա թե ինչպիսի տեսք ունի մեդալային հաշվարկը՝ այս պահի դրությամբ։ Խաղերի մեկնարկից մինչեւ երեկ առաջատարների ցանկը գլխավորում էր Գերմանիան։ Սակայն այս երկիրը զրջեց դիրքերը, այսօր արդեն առաջատարը Նորվեգիան է՝ 26 մեդալով՝ 9 ոսկե, 9 արծաթե եւ 8 բրոնզե։ Գերմանիան երկրորդն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված