02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

Մարտի 2-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ նախագահի և վարչապետի հետ: Կառավարությունում կկայանա Կարեն Կարապետյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդի  պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով: Բանակցությունների ավարտին երկու երկրների վարչապետները հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի […]

«Պետք է մարտ-ապրիլ ամիսներին լինենք փողոցում».Զարուհի Փոստանջյան /տեսանյութ/

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները այսօր՝ մարտի 1-ին ԱԱԾ շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին՝ ընդդեմ բռնաճնշումների: Կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ իշխանափախությանը ուղղված շարժում է սկսում: Նա մարդկանց կոչ արեց մարտ-ապրիլ ամիսներին փողոց դուրս գալ և պաշտպանել իրենց իրավունքները: «Պետք է մարտ-ապրիլ ամիսներին լինենք փողոցում և սատանային գահից հեռացնենք»,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՄԱԿ-ը մտահոգիչ է համարել թուրքական ոստիկանության կողմից խոշտանգումներ կիրառելու մասին պնդումները

ՄԱԿ-ի` խոշտանգումների հարցով հատուկ զեկուցող Նիլս Մելզերը անդրադարձել է Թուրքիայի ոստիկանության կողմից ձերբակալվածների նկատմամբ կիրառվող խոշտանգումների դեպքերին: Մալզերը, մտահոգիչ համարելով խոշտանգման դեպքերի մասին պնդումները, հայտնել է, որ տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ թուրքական ոստիկանությունը հարցաքննության շատ կոշտ միջոցներ է կիրառում հատկապես գյուլենական շարժման անդամ լինելու մեղադրանքով ձերբակալվածների ու ահաբեկչական կազմակերպության (PKK) հետ կապեր ունենալու […]

Մարտի 2–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 2–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հանուն կայուն զարգացման կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը եւ Բնության համաշխարհային հիմնադրամ /WWF – Հայաստան/ բնապահպանական գծով պատասխանատու Արսեն Գասպարյանը: ԹԵՄԱ մարտի 3-ին նշվում է Վայրի բնության համաշխարհային օրը. Հայաստանում վայրի բնության կարգավիճակն ու խնդիրները, ժամանակակից մարտահրավերներն ու ռիսկերը:

Եթե Աստված չի պատասխանում աղոթքիդ

Եթե մի իրական կարիքի համար աղոթում եք ու դեռ չեք ստանում, մի հուսահատվեք: Շարունակեք աղոթել: Աստուծո նկատմամբ վստահությունը արթուն պահեք ձեր սրտում: Մի գուցե պիտի հասունանա: Եթե ձեր խնդրանքը պիտանի է ու օգտակար ձեր կյանքի ու փրկության համար, ապա անպայման կլինի: Քրտնաջան աղոթքը երբեք Աստուծո կողմից առանց պարգևի չի մնացել: Այն գերազանցում է աղոթողի սպասելիքը:  […]

«Յուրաքանչյուր պատուհան բաց կպահեք՝ լսելու բոլոր այն ձայները, որ ցանկանում են լսելի լինել»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթը՝ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու մեծարգո պարո՛ն Սարգսյան, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք: Բնավ ցանկություն չունենալով ստվերել անկախ պետականության գործընթացի մեկնարկից ի վեր, տարբեր գումարումների խորհրդարանների կողմից ընդունված հազարավոր որոշումների, օրենքների և կադրային նշանակումների տարաբովանդակ հետագիծը մեր մոտ անցյալի կերտման գործում, կարելի է առանց […]

Եվգենիա Մեդվեդևայի հայ հայրը պատմել է, թե ինչու աղջիկը չի կրում հայկական ազգանուն

Ռուս գեղասահորդուհի, Ձմեռային օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևայի հայրը՝ Արման Բաբասյանը, Komsomolskaya pravda-ի հետ զրույցում պատմել է, թե ինչու դուստրը հայկական ազգանուն չի կրում։  «Եվգենիայի ազգանվան փոփոխությունը կայացել է բացառապես իմ համաձայնությամբ: Այդ պահի դրությամբ դա լավագույն միջոցն էր: Կարիք չկա ինչ-որ պատմություններ և պատճառներ փնտրել դրա մեջ: Հուսով եմ, որ գոնե […]

Արմեն Սարգսյանը կաշկանդված չի լինելու՝ լինելով իշխանության կողմից առաջադրված (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր նախագահի թեկնածուի քննարկման ժամանակ ասաց, որ սա պատմական նիստ է. առաջին անգամ նոր սահմանադրական կարգով նախագահ է ընտրվելու: Նախագահի միակ թեկնածուն է Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Շարմազանովը հիշեցրեց, որ նա առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Արմեն Սարգսյանի ելույթը դիտելիս՝ պարզ երևում […]

ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը՝ հայտնի հաղորդավարուհու մասնակցությամբ խարդախության դեպքերի վերաբերյալ

ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին և ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին, նույն ինքը՝ Դինա Ակոպովնային  և Հրաչյա Աթոյանին վերջերս մեղադրանք առաջադրվեց ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար, ըստ որի նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով բերել էին ԱՄՆ: Մեղադրական եզրակացությամբ նրանց առաջադրվում է մեղադրանք հանցավոր համաձայնության, մուտքի վիզաների հետ կապված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված