06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Արմավիր-Գյումրի ճանապարհին բեռնատար է շրջվել. վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ, տեսանյութ)

Մարտի 21-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Արմավիր-Գյումրի ճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը` Վրաստանի քաղաքացի, 1959 թ. ծնված Զուրաբ Կալանդիան, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:  

Թանկարժեք ժամանակը․ Dior-ի նոր՝ շքեղ ժամացույցները /ֆոտո/

Համաշխարհային հայտնի ապրանքանիշերը պատրաստվում են ժամացույցային աշխարհի ամենահայտնի իրադարձությանը՝ Baselworld ցուցադրությանը։ Dior ապրանքանիշը ներկայացրել է ժամացույցների իր նոր հավաքածուն, որն անվանել է Horlogerie։ Նայելով այս ժամացույցներին՝ հասկանում ես, որ «թանկարժեք ժամանակ» ասույթը ամենաուղիղ իմաստն ունի։   

«Շուշի քաղաքում ավելի քան 20.000 հայ սպանվեց»

«1920 թվականի մարտի 22 Շուշիի ջարդեր: 1920 թ. Մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում սկսվեց Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորած, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան իրագործված Թուրքիայի Հանրապետության բանակի, նրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի (թաթարների) և քրդական առանձին խմբավորումների կողմից։ Հայ ազգի նկատմամբ իրականացված ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը […]

Կարո՞ղ ենք Տիրոջը համարձակաբար ասել

Առավոտյան «Հայր մեր»-ը աղոթելով,ասում ենք` «թող մեր պարտքերը,ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին»,այսինքն խոստանում ենք ներել մեր դեմ մեղանչածներին։  Երեկոյան նույն աղոթքն անելով,կարո՞ղ ենք Տիրոջը համարձակաբար ասել,որ ինչպես ես այսօր ներեցի իմ պարտապաններին,հիմա էլ Դու ների իմ մեղքերը…»։  Մերուժան Բաբաջանյան

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը զեկուցել է Սերժ Սարգսյանին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպման ընթացքում Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի, 2017թ. նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում իրականացված աշխատանքների եւ 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին: Ըստ նախարար Մարտիրոսյանի՝ 2017 թվականի ընթացքում իրականացվել են շուրջ 181,7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի […]

Այդ մարտում զոհվեցին երեքը…

«2015թ. Մարտի 19-ին Արցախի հյուսիս-արևելյան դարբասներից մեկում տղերքը դարձան միասնական, բռունցքվեցին և այդ ամուր բռունցքով հուժկու հարված հասցրեցին նենգ թշնամուն. Սակայն երկժամյա ճակատամարտում հանուն սուրբ հողի քաջի մահով ընկան տղերքը` ՍԱՄՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ԷԴՈՒԱՐԴ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, և ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ….Նրանք իրենց գարուն կյանքը նվիրեցին` հանուն հայրենիքի’, հանուն ներկա’ ու գալիք սերնդի’… Փառք Ձեզ տղերք»: Արմինե Կարախանյան

Ի՞նչը կարող է ազդել ՀՀԿ-ի ընտրության վրա

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի ներկայացմամբ՝ «Հանրապետականները» դեռևս որևէ քննարկում չեն ունեցել, չեն էլ որոշել, թե վարչապետ Կարեն Կարապետյանն ինչ պաշտոն է զբաղեցնելու ապրիլից հետո: «Որևէ քննարկում կուսակցությունում չի եղել, հետևաբար ես չեմ կարող որևէ հայտարարություն անել: Դրանք ընդամենը ենթադրություններ են: Եղել է նախագահի ելույթը, բայց քննարկում, որպես այդպիսին քաղաքական քննարկում, չի եղել, այդ […]

21 տարվա վաղեմության սպանությունը բացահայտվեց. մեղադրանք է առաջադրվել նախկին զինվորականին

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում մեղադրանք է առաջադրվել շուրջ 21 տարի հետախուզման մեջ գտնվող լեյտենանտին՝ Վանաձորում տեղի ունեցած սպանության համար: 1997թ. փետրվարի 14-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում արձակված կրակոցների հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է  նույն քաղաքի բնակիչ  Վ.Զուլալյանը: Դեպքի առթիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված