12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Ապրիլի 12-ից 23-ը ներառյալ ավտոկայանատեղերի վճարի չվճարման հետ կապված վարչական տույժեր չեն կիրառվի. քաղաքապետարան

Ապրիլի 12-ից 23-ը ներառյալ ավտոկայանատեղերի վճարի չվճարման հետ կապված վարչական տույժեր չեն կիրառվի, հայտարարել է Երևանի քաղաքապետարանը:  «Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքում վերջին օրերին կազմակերպված հավաքների ու երթերի արդյունքում երթևեկության խաթարմամբ և այդ ժամանակահատվածում մեր քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցների պարտադրված կայանում իրականացնելով պայմանավորված, 2018 թվականի ապրիլի 12-ից 23-ը ներառյալ, ավտոկայանատեղերի վճարի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ […]

Բոլոր գնահատականները Կարապետյանի հայտարարության մեջ կան. Շարմազանով

«Բանակցությունների հետ կապված հարցերին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություններ արել է, խոսել է: Ես ավելացնելու բան չունեմ: Բոլոր գնահատականները Կարապետյանի հայտարարության մեջ և հարցազրույցներում կան», – այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, ՀՀԿ խմբակցությունը նիստ էր արել այսօր, իսկ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարել […]

Մի բան է Սերժ Սարգսյանի դեմ ցասումը, մի բան է Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ

«Նոր սերնդին պետք է լսել, տեղ տալ, բայց նրանք դեռ չեն հասկանում՝ ինչ է պետությունն իր բոլոր ատրիբուդներով: Մեր սերունդն ամեն ինչ տեսել է, ինչ ասես, տեսել ենք»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ նրա՝ պատգամավոր, «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ դրսի ուժերի հետ շփումներ […]

Մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք և որոշում կկայացնենք մեր թեկնածուի շուրջ. ՀՀԿ

««Հանրապետականը» միասնական է և իր կարծիքը կարտահայտի»,-այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Երկրում ստեղծված իրավիճակի մասին, նրա պնդմամբ, արդեն այսօր երեկոյան կամ վաղը ՀՀԿ-ն հանդես կգա իր դիրքորոշման մասին հայտարարությամբ: «Մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք և որոշում կկայացնենք մեր թեկնածուի շուրջ»,- հավելեց նա: Հարցին, թե հնարավոր է, […]

ՀՀԿ խմբակցությունը նիստ է անում

Այս պահին Ազգային ժողովում Հանրապետական խմբակցությունը նիստ է անցկացնում։ Մոտ 30 րոպե կլինի, ինչ նիստը մեկնարկել է: Խմբակցության մեծամասնությունն այստեղ է: Հավանաբար, նրանք քննարկում են ԱԺ արտահերթ ընտրությունների հնարավորությունը, այսինքն՝ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը: 

Ոստիկանությունը կոչով է հանդես եկել

Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող զանգվածային գործողությունների ընթացքում առանձնանում են ավտոմեքենաներով ակցիաներին մասնակցողները, որոնք խախտում են երթևեկության կանոնները, վտանգում երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, անհարկի ազդանշաններով խախտում համաքաղաքացիների անդորրը: Ավտոակցիայի մասնակիցներին հիշեցնում ենք, որ շրջակայքում կան ծերեր, հիվանդներ, խախտվում է դպրոցների բնականոն աշխատանքը, մանկապարտեզներում երեխաները հայտնվում են անհանգստության մթնոլորտում: Կոչ ենք անում հիշել ու հարգել […]

Սերժ Թանկյանը հրապարակել է ցեղասպանությունից փրկված իր պապիկի լուսանկարը

Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ցեղասպանությունից փրկված իր պապիկի՝ Ստեփան Հայթայանի լուսանկարը: Հայթայանը Եղեռնի վկաներից է եղել, որի լուսանկարը USC Shoah Foundation-ում է՝ ցեղասպանության մյուս ականատեսների լուսանկարների եւ պատմությունների հետ: «Ռիչարդ Հովհաննիսյանի կողմից ստեղծված՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների հարցազրույցների հավաքածուն ամենանշանակալի նախաձեռնությունն է սփյուռքահայերի համար: Սա իմ պապիկի՝ Ստեփան Հայթայանի լուսանկարն է, որը ծնվել է 1909 թվականին, […]

Կարեն Կարապետյանի մեսիջը Փաշինյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ճեպազրույցը  լրագրողների հետ – Բարև ձեզ հարգելի գործընկերներ,  շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը: Ես այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել որոշ մտքերով: Երևի գիտեք երեկվա իմ հայտարարության մասին, որտեղ դիմել եմ Հայաստանի Հանրապետության նախագահին՝ առաջակելով և խնդրելով, որպեսզի կոչ հղի քաղաքական ուժերին՝ խորհրդարանական, արտախորհրդարանական, որպեսզի որևէ ձևաչափով հանդիպում […]

Ամեն ինչ ասված է, պետք չէ ժողովրդին գրգռել եւ ցնցումներ առաջացնել․ Վարդան Օսկանյան

Ամեն ինչ ասված է, պետք չէ ժողովրդին գրգռել եւ ցնցումներ առաջացնել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԳ նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը: «Ապրիլի 23-ի իրադարձություններին ժողովրդի բուռն արձագանքն ու ցնծությունն ամեն ինչ ասել է։ Ժողովրդի՝ փոփոխության ցանկությունը միայն մեկ մարդու չի վերաբերում, այլ ամբողջ համակարգին, քաղաքական մենաշնորհին եւ արդար ընտրություններով նոր համակարգի ստեղծմանը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված