18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Կատարիր խոստումդ, Նիկոլ. Ծռերի հարազատները փակեցին Արշակունյաց պողոտան

«Սասնա ծռերի» հարազատները և աջակիցները քիչ առաջ փակեցին Արշակունյաց պողոտան: Նրանք նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են կատարել խոստումը և ազատություն շնորհել «Սասնա ծռերի» անդամներին: Հիշեցնենք, որ դատավոր Արշակ Վարդանյանը մերժեց «Սասնա ծռեր» տասնմեկ անդամի փաստաբանների միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

«Ելքի» պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել՝ Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու համար

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը երաշխավորություն են ներկայացրել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է Արարատ Միրզոյանը: «Երաշխավորում ենք, որ Գարեգին Չուգասզյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները կատարելուց՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց»,- ասված է Արարատ Միրզոյանի հրապարակած […]

Ինչպես սպասվում էր՝ Արարատ Միրզոյանը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է առաջին փոխվարչապետ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արարատ Միրզոյանին նշանակել առաջին փոխվարչապետ», – ասված է նախագահի հրամանագրում:  Կենսագրական տվյալներ՝ Ծնվել է 1979թ. նոյեմբերի 23-ին Երեւանում։ 2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002թ.՝ […]

Դավիթ Տոնոյանը նշանակվեց պաշտպանության նախարար

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարար, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Դավիթ Տոնոյանին նշանակել պաշտպանության նախարար», – ասված է նախագահի հրամանագրում: 

Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Սուրեն Պապիկյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարար», – ասված է հրամանագրում։ 

Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.  Արայիկ Հարությունյանին կրթության և գիտության նախարար նշանակելու մասին», – նշված է նախագահի հրամանագրում։

Տիգրան Ավինյանը նշանակվել է փոխվարչապետ

Հայաստանի նախագահ արմեն Սարգսյանի հրամանագրով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը նշանակվել է փոխվարչապետ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Տիգրան Ավինյանին նշանակել փոխվարչապետ», – նշված է հրամանագրում։ 

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպանին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիին: Հանրապետության նախագահը կարևորել է Քուվեյթի հետ բարիդրացիական եղբայրական հարաբերությունները և դրանց հետագա զարգացումն ու ամրապնդումը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետության ղեկավարությանը` հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Քուվեյթի դեսպանը նույնպես բարձր է գնահատել հայ-քուվեյթյան հարաբերությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված