20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

«Դիլիջան ազգային պարկում» ապօրինի ծառահատումների և անտառամիջյան ապօրինի ճանապարհ բացելու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր

2018 թ. մայիսի 11-ին Տավուշի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին է ուղարկվել «hetq.am» լրատվական կայքում տեղադրված ««Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ»-ում ծառեր են հատվել» վերնագրով հրապարակումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ դրանցում առկա տվյալներն ստուգելու և հետագա ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Նույն փաստով բաժին է ստացվել նաև «Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ»-ի կողմից […]

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքը՝ շրջանավարտներին

Սիրելի´ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ դպրոցական «Վերջին դասի» կապակցությամբ:       Դպրոցին հրաժեշտ տալու և կյանքի նոր փուլ մտնելու հիշարժան այս իրադարձությունը համընկել է Հայաստանի և նրա հասարակության համար անչափ կարևոր իրադարձությունների հետ, որի ականատեսն ու ակտիվ մասնակիցն եք եղել դուք վերջին ամիսներին: Խորհրդանշական է, որ Հայաստանի Հանրապետությունն էլ իր կենսագրության նոր փուլն է սկսում հիմա՝ […]

90 մլն դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների հետ կապված ֆինանսական վերաբաշխում իրականացնելու մասին» որոշում, որի համաձայն՝ Պետեկամուտների կոմիտեի  արտաբյուջետային հաշվից 90 մլն դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնելու համար: 

Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երկրի իշխանությունները մեծապես կարևորում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը, և հավաստիացրել է, որ Հայաստանը պատվով կկատարի իր հանձնառությունը: Նա ասել է, որ այսօր […]

«Իմ 11 ամյա աղջիկը պաստառ կպարզի և կպահանջի դատախազի հրաժարականը». Կարո Եղնուկյանը ազատության մեջ է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանավորումն այսօր փոխարինեց գրավով: Արդեն հայտնել ենք, որ ըստ  դատարանի որոշման, Եղնուկյանը կարող է ազատ արձակվել 10 միլիոն դրամ գրավի դիմաց։ Կարո Եղնուկյանը քիչ առաջ ազատ արձակվեց: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ողջունում է Նիկոլ Փաշինյանին և նրա դատական համակարգին չխառնվելու որոշումը: «Իմ […]

Միհրան Պողոսյանի հայտարարությունը

Կ. Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել իմ օգնական Ա. Իսոյանին։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Հայտնում եմ, որ իրավապահ մարմինների այս քայլը բացարձակապես չի տեղավորվում իշխանությունների հայտարարած բացառապես արդարության առաջնահերթության […]

Կապահովվի շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անվճար հակադիաբետիկ դեղի ստացումը

Շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անվճար հակադիաբետիկ (դիաբետոն 60մգ) դեղի  ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Խնդրի կարգավորման նպատակն է պետբյուջեից հատկացվող միջոցների շրջանակում 2015-2019 թթ. անխափան ապահովել շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղի պահանջարկը 100 տոկոսով: Ըստ այդմ՝ 2018 թ.  գնման պլանով նախատեսված գումարի տնտեսումը կկազմի  շուրջ  154 մլն  ՀՀ […]

Տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման արարողությունը

Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը: Նախագահ Արմեն Սարգսյանը նախ բոլորին շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյա հոբելյանի […]

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը հրաժարական տվեց. news.am

Այսօր՝ մայիսի 24-ին հարաժարական է տվել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, արդեն նախկին մարզպետը համայնքների ղեկավարների եւ Կոտայքի մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ է հայտնել իր հրաժարականի մասին: Նա շնորհակալություն է հայտնել եւ համայնքների ղեկավարներին, եւ իր աշխատակազմին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ այն արգասաբեր էր մարզի զարգացման  գործում: Տեղեկությունը ճշտելու համար  համար NEWS.am-ը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված