06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Իմ 11 ամյա աղջիկը պաստառ կպարզի և կպահանջի դատախազի հրաժարականը». Կարո Եղնուկյանը ազատության մեջ է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանավորումն այսօր փոխարինեց գրավով:

Արդեն հայտնել ենք, որ ըստ  դատարանի որոշման, Եղնուկյանը կարող է ազատ արձակվել 10 միլիոն դրամ գրավի դիմաց։

Կարո Եղնուկյանը քիչ առաջ ազատ արձակվեց: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ողջունում է Նիկոլ Փաշինյանին և նրա դատական համակարգին չխառնվելու որոշումը:

«Իմ 11 ամյա աղջիկը պաստառ կպարզի և կպահանջի դատախազի հրաժարականը»,-նշեց Եղնուկյանը:

Հիշեցնենք, Եղնուկյանը անազատության մեջ է 2016 թվականի հուլիսից, նրան մեղսագրվում է «Սասնա ծռերի» անդամների աջակցելու, պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելը, և նրա գործը քննվում է «Սասնա ծռեր» զինված խմբի գործի հետ միասին։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ