22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Իմ զավակն էլ է գնալու ծառայելու, ուշադիր կհետեւեք. ՊՆ

«Իմ զավակն էլ է գնալու ծառայելու, կորոշի, թե որտեղ է ծառայելու»,-այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը որդու՝ Արցախում ծառայելու մասին: Նախարարը հավելեց, որ ինքը ոչ մի բան ուղերձի համար չի անում, սակայն կարծում է, որ առաջին հերթին պաշտոնյաների երեխաները պետք է ծառայեն բանակում: […]

ԵՊՀ ռեկտորը՝ իր հրաժարականի պահանջից

ԵՊՀ ռեսթարթ նախաձեռնությունը շարունակում է պահանջել ռեկտորի՝ Արամ Սիմոնյանի հրաժարականը: Վերջինս Henaran.am-ի հետ զրույցում հերքեց լուրերը, թե ինքը պատրաստվում է հրաժարական ներկայացնել: «Մենք իրավական պետությունում ենք  ապրում,  ես էլ ընտրված ռեկտոր եմ,  չեմ պատրաստվում հրաժարական տալ»,-ասաց Սիմոնյանը: Հիշեցնենք, որ վաղը հնարավոր է դասադուլ լինի ԵՊՀ-ում ռեկտորի հրաժարականի պահանջով:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված միջոցառումները

 Երևանի վարչական շրջաններում վաղ առավոտից մեկնարկել են Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումները: Մայրաքաղաքի այգիներում, պուրակներում և հրապարակներում երևանցիներն արդեն ներկա են գտնվել բազմաբնույթ համերգային ծրագրերի, մարզական միջոցառումների, բեմական ներկայացումների: Վարչական շրջանների միջոցառումներին մասնակցում են մայրաքաղաքի երաժշտական արվեստի դպրոցների, մշակութային կենտրոնների, մարզական դպրոցների և այլ հաստատությունների սաները, ինչպես նաև արվեստագետներ, երաժիշտներ, երգիչ-երգչուհիներ: Նշենք, որ Հայաստանի […]

Դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք. ինչո՞ւ Արա Բաբլոյանը ներկա չէր Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր ներկա չէր Սարդարապատում կազմակերպված Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ Aysor.am-ի հարցին՝ ինչու Ազգային ժողովի նախագահը հանրապետության վարչապետի և նախագահի հետ ներկա չէր միջոցառումներին, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պատասխանել է. «Նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղ, արարողակարգի համաձայն միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջ կազմով։ Այս […]

ԱԳ նախարարը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալին

Մայիսի 28-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Ողջունելով հյուրին` արտգործնախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ հետ ունեցած համակողմանի համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը նպատակադրված է առավել զարգացնել հայ-ամերիկյան բարեկամ գործընկերությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիջիթ Բրինքը նախ շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու […]

ԱԱԾ-ն չի հիմնավորել հիմնավոր կասկածի առարկայությունը. «Նորֆոլկ»-ի գործով փաստաբան

Ազգային անվտանգության ծառայության կողմից կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գործով մայիսի 27-ին 2 ամսով կալանավորվել են ընկերության հաշվապահական ծառայության ղեկավար Սիմոն Առաքելյանը և գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է  նրանց փաստաբան Արմեն Անդրիկյանը։ Նրա խոսքով՝ իր պաշտպանյալների նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ […]

«Փաշինյանը կարող է իր տղայի բանակի քեֆին ինձ չհրավիրել, բայց Սարդարապատը ոչ նրա, ոչ նախագահի ընտանիքի միջոցառումը չէր»

«Մայիսի 28-ը  Հայաստանի ու հայ ժողովրդի միասնության օրն է, և մայիսի 28-ին մենք հաղթեցինք, քանի որ հասկացանք, որ ներքին թշնամի մեր մեջ չկա, մենք պետք է միասնական լինենք, բոլորս մի նավի անդամ ենք, հայ ենք ու համախմբեցինք արտաքին թշնամու դեմ պայքարում: Եվ այսօր վարչապետն իր խոսքում նույնականացնում է Սարդարապետն ու վերջին ամսում տեղի ունեցած շարժումը, […]

Ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումն ընդունելի չեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, պետք է մոտենալ պրագմատիկ ու ավելի կրեատիվ ձևով. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Շատ հպարտ եմ, որ առաջին քաղաքական պատասխանատու, բարձրաստիճան մարդն եմ, որ այցելում է նոր Հայաստան ու հանդիպումներ է ունենալու Հայաստանի նոր կառավարության հետ, այսօր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց  Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ «Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ օգնելու կառուցելու ժողովրդավարությունը», – ասաց Ժան-Իվ Լը Դրիանը։ […]

Ի՞նչ, պիտի զենքը դնեն ճակատի՞ս, պիտի կախե՞ն. Շարմազանով

ԱԺ փոխանախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը նախ շնորհավորում է մայիսի 28-ի կապակցությամբ և հույս հայտնում, որ 100 տարի անց մենք կգիտակցենք, որ չպետք է սեփական հայրենիքում փնտրել ներքին թշնամիներ, պետք է լինել միասնական ու գիտակցել, որ մեր առաջնային խնդիրներն անվտանգության խնդիրներն են: «Նոր կառավարությանն էլ կխնդրեի այդ համերաշխության մթնոլորտի մասին ոչ միայն ասել, այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված