23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Երբ կա երազանք, գործի կարևոր կեսն արդեն արված է. կրթության նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ)  հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել  է  կրթության  ոլորտի միջազգային գործընկեր կառույցների հետ հանդիպում, որինմասնակցել է նախարար Արայիկ Հարությունյանը: Ողջույնի խոսքում Ասիական զարգացման բանկի  հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն  Ռոզենտալը կարևորել է հանդիպումը` ընդգծելով, որ Հայաստանում նոր օր է բացվել, և կրթության ոլորտում աշխատող միջազգային գործընկերները նպատակ ունեն  համատեղ ուժերով գտնել ոլորտի զարգացման լավագույն ուղիները: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում ներկայացրել է կրթության զարգացման […]

Տնօրենը մեկ օրում 326 մլն դրամ է հենց այնպես վերցրել. նախարար

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի Հայաստանի Երիտասարդական հիմնադրամում աուդիտ կիրականացվի: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Սա տարօրինակ դեպք է, որ որևէ հիմնադրամի տնօրեն կարող է մեկ օրում 326 մլն դրամ հենց այնպես ստորագրել, որպես փոխառություն վերցնել, և հիմնադրամում երկու ամիս հետո հայտնաբերեն, որ նման մեծ գումար է հաշվեհամարից անհետացել: Սա իրավապահ […]

Որոշեցի աշխատանքից ազատման դիմում ներկայացնել. Հովհաննես Սահակյանի հայտարարությունը

Սիրելի´ հայրենակիցներ, Այս 9 ամիսների ընթացքում ինձ վստահվել էր զբաղեցնել ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը, որին վերաբերել եմ մեծ պատասխանատվությամբ: Աշխատանքային առաջին իսկ օրվանից Ծառայության 51 տարածքային բաժինների և կենտրոնական ապարատի աշխատակիցներին եմ ներկայացրել իմ սկզբունքներն ու մոտեցումները՝ արժանապատիվ, բարձրակարգ ու բարեխիղճ ծառայությունների մատուցումը մեր տատիկներին ու պապիկներին: Ես և մեր թիմը […]

Հունիս-հուլիս ամիսներին ծախսելու գումար չենք ունենալու. նախարար

Ազգային անվտանգության ծառայությունը մշակույթի նախարարությունում ուսումնասիրություններ չի իրականացնում, քանի որ հնարավոր չարաշահումների վերաբերյալ իրավական հիմքեր նորանշանակ նախարարը չունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նրա խոսքով՝ նախարարությունն իրականացրել է միջոցառումներ, որոնք բյուջեի չափերի մեջ չեն տեղավորվել: «Դրանք խոհեմ ձևով չեն ծախսվել։ Այն, ինչ նախատեսված է եղել եռամսյակի համար, […]

«Ֆիչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երևանի վարկանիշը

Աշխարհի առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը՝ «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը, վերահաստատել է Երևան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» «Դրական» կանխատեսմամբ: Հարկ է նշել, որ աշխարհի առաջատար մասնագիտացած կազմակերպության կողմից արդեն չորրորդ անգամ հաստատված վարկանիշը միջազգային վարկային կազմակերպությունների և գործարարների համար կարևոր ցուցիչ է, քանի որ ներդրումային շուկա ընտրելիս նման կառույցների […]

«Այբ»-ում աուդիտ է անցկացվում. ԿԳՆ

«Կոռուպցիայի դեմ պայքարի համար Հայաստանի նախորդ իշխանություններին տրվել են տասնյակ միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ, բայց այդ գումարներն իրենց նպատակին չեն ծառայել, որովհետև կրթական համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ»,-այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:  Նախարարը նշեց, որ դպրոցներում կոռուպցիոն բազմաթիվ սխեմաներ կան, դրանց օրինակներին կանդրադառնա ավելի ուշ: «Ես պահանջել եմ թվերի բացվածքները, որպեսզի […]

Համանախագահները չեն գալու «ֆեյսբուքում» «չեքին» լինեն ու գնան. ինչ է ակնարկում ԱԳՆ խոսնակը

Այս պահին Հայաստանի և  Ադրբեջանի արտգործնախարարների կամ Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստման մասին պայմանավորվածություններ չկան, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, հունիսի 13-ին Հայաստան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Կայանալիք հանդիպումների ժամանակացույցն այժմ ճշտվում է, բովանդակության մասին առաջիկայում կտեղեկացնենք: Այլ ձևաչափով հանդիպումներ այս պահին չեն նախատեսվում: Համանախագահները չեն […]

Ինչ է քննարկել Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 4-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը «Ռոստեխնոլոգիի» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի և «Ռոսոբորոնէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ, տեղեկացնում է mil.am-ը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր և փոխգործակցության զարգացման ուղիները:  

Մասիսի քաղաքապետի եւ նրա տեղակալի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի լիազորությունները քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը դադարեցրել է: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Հիշյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով այսօր կայացրել է Դ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված