29 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սերժ Սարգսյանն ու նրա դուստրերը հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա դուստրերը հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան։ Սերժ Սարգսյանը, Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը դատարան են հրավիրվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։ ՀՀ երրորդ նախագահն ու դուստրերը դատարան հրավիրվել են 2023 թվականի հունվարի 19-ին։

Արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է, ՀՀ-ից օրական 400 տոննա սննդամթերք ու դեղորայք չի հասնում Արցախ. Շտաբ

Արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120 000 բնակչությունը, որից 30 000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի […]

ԱՄՆ-ն կոչ է անում հնարավորինս արագ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտներով և դրա հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակով։ ԱՄՆ-ն կոչ է անում  կողմերին անմիջապես դադարեցնել այն գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները կատարեն։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկմանն այս մասին ասել է Միացյալ Նահանգների […]

Հերթական հրաժարականն է սպասվում. Ժողովուրդ

Ազգային ժողովում հերթական հրաժարականն է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ցանկանում է հրաժարական տալ ու լքել հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Թերթին հասած լուրերի համաձայն՝ երեկվա՝ դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստի մեկնարկից առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցության նիստ է արել, ինչի ժամանակ էլ հենց Աղաջանյանը հայտնել է իր մտադրության մասին: Աղաջանյանը թիմակիցներին […]

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել փակված Լաչինի միջանցքի առնչությամբ

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող թիվ 7 դիտակետում իրադրությունը մնում է անփոփոխ, հայտնում են ՌԴ ՊՆ-ից: «Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել շարժը վերսկսելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:  

Ուրուգվայի Սենատը կոչ է արել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Ուրուգվայի Սենատը միաձայն կողմ է քվեարկել բանաձեւին, որը կոչ է անում Ադրբեջանին «կատարել իր միջազգային պարտավորությունները եւ ապահովել ազատ տեղաշարժը Արցախ-Հայաստան կապող միջանցքով՝ վերջ դնելով բնակչության ճնշումներին»։ Այս մասին Twitter-ում հայտնել է Հարավային Ամերիկայի հայ ազգային խորհրդի ներկայացուցչությունը։ Ուրուգվայի Սենատը «համերաշխություն է հայտնել Արցախի բնակչությանը, որի մարդու իրավունքները պետք է հարգվեն հակամարտության կարգավորման բոլոր մասնակիցների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված