01 Մարտի, Saturday, 2025
KFC

Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է. Վարչապետ

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իշխանության ու ժողովրդի արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների ու պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք։ Այս առումով, առաջին հերթին, պետք է խուսափել իրադրությունն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, […]

ՀՅԴ ներկայացուցիչների բնակարանների խուզարկությունների ու ձերբակալությունների ալիքը պետք է դիտարկել Արցախի շուրջ ստեղծված վտանգավոր զարգացումների համատեքստում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՅԴ ներկայացուցիչների բնակարանների խուզարկությունների ու ձերբակալությունների ալիքը պետք է դիտարկել Արցախի շուրջ ստեղծված վտանգավոր զարգացումների համատեքստում։ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների սինքրոն ասուլիսների տրամաբանությունը, ՀՅԴ-ի մշտական թիրախավորումն Ադրբեջանում որպես ազգային քաղաքական ուժի, Հայաստանի իշխող ուժի՝ Ադրբեջանին ուղղվող «դրական մեսիջների» շարքից է։ Առհասարակ այն ինչ վերաբերում է ազգայինին՝ գաղափարախոսությունից մինչև […]

Ամենքիս հոգիներն այս օրերին անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով. Գարեգին Բ

Ամենքիս հոգիներն այս օրերին անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով։ Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը, վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը։ Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ՌԴ պատվո շքանշանի հանձնման արարողության ժամանակ […]

Դժվար է գնահատական տալ Երեւանի դիրքորոշմանը, երբ նույն հարցի մասին հայտարարություններն էապես տարբերվում են. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների մասին ԶԼՄ-ների հարցը։ Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի վարչապետ Ն.Վ. Փաշինյանի հայտարարությունը ս.թ. հունվարի 10-ի մամուլի ասուլիսում՝ ռուսական առաջարկությունների հիման վրա հայկական կողմի ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամության մասին։ Պատասխան. Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երեւանի հայտարարությունները […]

Ընդհանուր կոորդինատոր ունե՞ն․ «Փաստ»

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ասուլիս էր հրավիրել: Ուշագրավ է, որ նույն օրը ասուլիսով հանդես եկավ նաև Իլհամ Ալիևը: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Ալիևի հայտարարությունները Փաշինյանի հայտարարությունների տրամաբանական շարունակությունն էին: «Սիմվոլիկ էր, որ իրենք նույն օրը հանդես եկան ասուլիսով: Տպավորությունն այնպիսին էր, որ ընդհանուր կոորդինատոր ունեն, որը համակարգում է իրենց ասուլիսները: Բայց ամենահետաքրքիրն այն էր, […]

Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 3. «Ժողովուրդ»

2022 թվականի հունիսի 21-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին: Ի թիվս այլ հարցերի՝ հարցազրույցի ժամանակ անդրադարձ էր եղել նաեւ ՀՀ անվտանգության, Ադրբեջանում պահվող ռազմագերիների եւ Ակնայի ականապատ տարածքների քարտեզների թեմային: «Մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում: Երբ պարոն Այվազյանը (նկատի ունի ՀՀ արտաքին գործերի նախարար Արա […]

Քվեախցիկը՝ հակառակ. «Ժողովուրդ»

Ազատ ընտրությո՞ւն, թե՞ նոր ընտրակեղծարարություն: Թերեւս այդպիսի հարց է առաջանում, երբ ծանոթանում ես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի ներկայացրած օրենքի նախագծին: Մասնավորապես, նրանք առաջարկում են փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում եւ ամրագրել, որ քվեախցիկը պետք է տեղադրվի այնպես, որ ընտրողը քվեարկության պահին լինի թիկունքով դեպի հանձնաժողովը: Հիմնավորման մեջ պատգամավորները նշում […]

«Մեր շահերից բխող կետերը ոչ միայն ժամանակային ամրագրում չունեին, այլև փաստացի կյանքի չկոչվեցին». Աբրահամյան

«Ինչո՞վ ավարտեցինք և սկսեցինք տարին» թեմայով պանելային քննարկման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, նկատեց՝ այն, ըստ էության, հրադադարի մասին փաստաթուղթ էր, և հենց այդ պատճառով են հղումներն արվում դրան:   Պատգամավորը, սակայն, արձանագրեց. «Այն կետերը, որոնք բխում էին հայկական շահից, օրինակ, գերիների, ռազմագերիների վերադարձի վերաբերյալ, դրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված