Հարցեր, որոնց պատասխանները դեռ «օդում կախված» են. «Փաստ»

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհից հետո, որը զինվորների մահվան պատճառ դարձավ, իշխանություններն այս անգամ ևս ամեն ինչ արեցին միայն սեփական դեմքը փրկելու համար։ Մի քանի բարձրաստիճան զինվորականներ ազատվեցին իրենց պաշտոններից, իսկ կառավարության նիստում Փաշինյանը միանգամից սկսեց մանրամասներ ներկայացնել, թե հրդեհը բռնկվել է սպայի կողմից բենզինը վառարան լցնելու արդյունքում։ Բազմաթիվ […]