24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Էս քաղաքը անգլուխ ա, լրիվ բարձիթողի վիճակում… զարթնում են էն ժամանակ, երբ Սուրմալու է լինում «հերոսի» շորերն հագնում են ու մեյդան ընկնում

Տիգրան Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սա տեղի է ունեցել Երևանում, մի քանի օր առաջ։ Նման դեպքեր շատ են լինում, ուղղակի դրանց մասին չենք իմանում։ Մի օր սենց բան լինելու ա Ավետիսյան փողոցում, դեպի Սարալանջ գնալուց, որտեղ ասֆալտը էնքան ա նստել, որ օրական 10-յակ մեքենաներ են ջարդվում։ Երեկ մի վարորդ բետոն տեղափոխող մեքենային խնդրեց […]

Պատրոն Դավոն սաղ ըլնի. «Փաստ»

Միգուցե ծիծաղեք, բայց փաստն այն է, որ օրերս վերստին, կարելի է ասել՝ նորից, եթե կուզեք՝ կրկին, բայց ամեն դեպքում՝ կալանավորվել է Դավիթ Գալստյանը, որը հանրությանը հայտնի է նաև «Պատրոն Դավո» մականունով: Այո, այո, խոսքը բանակին զենք-զինամթերք մատակարարելով զբաղված այն նույն անձնավորության մասին է, որի անունը շրջանառվում է «անորակ հրթիռների» գործի հետ կապված: Նույն գործով անցնում […]

Հայաստանը առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին. Սերդար Քըլըչ

Աշխարհագրությունը մեր ընդհանուր ճակատագիրը որոշող ամենակարևոր գործոնն է, երբեմն, ինչպես հիմա, այս ճակատագիրը կերտվում է տառապանքով», – Թվիթերում գրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: «Տարածաշրջանի երկրների միջև դրսևորված մարդասիրական համերաշխությունը լավագույն դեղամիջոցն է այս տառապանքը մեղմելու համար։ Ինչպես տարածաշրջանի բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանը առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին»,- […]

Մարդիկ երկրին ծառայություն են մատուցում, սակայն շատերի դեպքում դա լինելու է սեփական եկամուտների կրճատման հաշվին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր, անվտանգային հացերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է. «Մարտ ամսվանից մեկնարկում է կառավարության հայտարարած վարժական հավաքները: Սրանք առաջին հավաքներն են, որոնք նախատեսված է 25-օրյա ժամկետով: Իշխանության` ավելի վաղ հայտարարված սկզբունքը, թե պահեստազորայինները կարող են ընտրել տարվա կոնկրետ իրենց հարմար ժամանակահատված, փաստացի չի գործում. համենայդեպս այդ մասով համապասխան ցուցումներ և հրամաններ զինկոմիսարիատներին […]

Նիկոլ, դու էիր ասում՝ Թուրքիան եկել է մեզ ցեղասպանելու. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է.«Նիկոլ, դու էիր ասում՝ Թուրքիան եկել է մեզ ցեղասպանելու։ Հիմա ԱԳՆ -իդ ու՞ր ես ուղարկում Թուրքիա։ Արցախ չեք գնում, բայց Թուրքիա գնում եք։ Շուտով Բաքու էլ կգնաք, ձեզ շատ չկա։ 5.000 տղու վարի տվեցիք, որ Թուրքիայի հետ ջան-ջիգյար անեք։ Լավ եք անում, մեզ քիչ է, հասնում է»։

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Անկարա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ վայրէջք կատարեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը նպատակ ունի ցույց տալ Հայաստանի աջակցությունը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից մեծամասշտաբ վնասներ կրած Թուրքիային։ […]

Առաջինը քիչ էր․ մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն են Թուրքիա ուղարկել

Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։ Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնատարները Մարգարայի կամրջով հատել են հայ–թուրքական սահմանը»,– գրել է նա Twitter-ում։

Փաշինյան-Մարության կապը չի կտրվել անգամ 2020-ից հետո․ «Հրապարակ»

Երեւանի ավագանու երեկվա նիստը նախընտրական քարոզարշավ էր հիշեցնում, ավելի ճիշտ՝ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի դեմ արշավ, ում ռեյտինգը, ըստ «Գելափի» հարցումների, ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի ռեյտինգից բարձր է։ Ուշագրավ է, որ ընդդիմության հետ արշավին տեղ-տեղ միանում էր նաեւ ՔՊ-ն՝ թերեւս փորձելով փոխել հարցումների պատկերը։ Նշենք, որ կային տեղեկություններ, որ այս ամիս Հրաչյա Սարգսյանը հրաժարական կտա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված