12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիր է ստորագրվել

Երևանում և Ստեփանակերտում ստորագրվել է «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիր «ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժման, Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցի և Արցախի ժողովրդավարական կուսակցության միջև։ Հուշագրի նպատակն է համատեղ ուժերով պայքարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման և Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացման համար:

«Փաշինյանն իր համար կոնդիցիոները միացրած, մեքենայի հետևում հով նստած որոշում է՝ պլյոնկեքը պոկեք». Ակցիա Երևանում

Մի խումբ վարորդներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Երևանում՝ դժգոհելով ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ որոշումից։ «Մենք անհամաձայնություն ունենք։ Պլյոնկաները պոկած վարելով՝ վառվելու ենք։ Բացի այդ, գողությունները կշատանան, քանի որ երևալու են մեքենայի սրահում եղած իրերը։ Պատճառաբանությունը, թե պարեկները գիշերով չեն տեսնում վարորդն ամրակապված է, թե ոչ՝ պատրվակ է ժողովրդին տուգանելու համար։ Փաշինյանն ասում […]

Աղունիկ խեղդած, Շուշիի խաչմերուկում բնական մորթիով «шуба» հագած «ամենաանկեղծ» բնապահանին Ալիևը խոստացածից քիչ գումար է հատկացրել. Գառնիկ Դավթյան

Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աղունիկ խեղդած, Շուշիի խաչմերուկում բնական մորթիով шуба հագած «ամենաանկեղծ» բնապահանին Ալիևը խոստացածից քիչ գումար է հատկացրել: «Խոստացել են 15.000 մանաթի նախագիծ, բայց չեն հատկացրել։ 6000 մանաթ են հատկացրել Շուշիի նահատակության մասին վավերագրական ֆիլմի համար։ Այս 6000-ն վիրավորանք է»։ Ակնհայտ է, որ Շուշիի խաչմերուկի անօրինական արգելափակումը ուղղակի պետական ֆինանսավորում […]

Մայիսի 31-ին՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 31-ին՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը։ ԹԵՄԱ՝ Արցախի շրջափակումը․ Փաշինյան-Պուտին-Ալիև վերջին հանդիպումը․ ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը․ ներքաղաքական օրակարգ։

Հակառակորդը ականանետ է կիրառել Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ […]

«Ձեր պահած բանակից զինվորներ են գողանում, մինչև ե՞րբ է այսպես շարունակվելու». լրագրողը՝ Սուրեն Պապիկյանին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների ոչ մի հարցի չպատասխանեց։ Բոլոր հարցերին ի պատասխան՝ ասաց․«Հետևեք պաշտոնական լրահոսին»։ Միայն առևանգված երկու զինծառայողների մասին հարցին արձագանքեց. «Էդ հեքիաթները պատմողներին գնացեք հարցրեք, ինձ տենց հարց չտաք»,- ասաց նախարարը։ Լրագրողը մեկ հարց էլ ուղղեց նախարարին, որն անպատասխան մնաց. «Պարո՛ն Պապիկյան, ձեր պահած բանակից զինվորներ են գողանում, մինչև ե՞րբ […]

Ուղղակի բացառված է, Հայաստանն անվերջ հայտարարել է՝ դա կարմիր գիծ է. Մհեր Գրիգորյանը՝ Ալիևի հայտարարած միջանցքի մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցնում է՝ Հայաստանը հիմա էլ է պատրաստ ապաշրջափակմանը, ինչը, նրա կարծիքով, կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։ Խոսելով Ալիևի հայտարարած «Զանգեզուրի միջանցք»-ի մասին՝ Մհեր Գրիգորյանն ասաց, թե միշտ եղել է մի եզր, երբ միջանցքը շատ դեպքերում հայտարարվել է որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։ «Բայց նաև շատ դեպքերում էլ […]

Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, կստանան 1 միլիոն դրամ

Հայաստանում կանայք կկարողանան կամավոր հիմունքներով ներգրավվել պարտադիր զինվորական ծառայության մեջ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացմամբ՝ կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվելու է 6 ամիս։ Զորակոչված իգական սեռի ներկայացուցիչները նշանակվում են ուսումնական զորամասերում ու նրանց ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասերում։ Պարտադիր զինվորական ծառայության 6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալը առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու […]

Անթույլատրելի է, որ Ռուսաստանն առանց պատշաճ և կոշտ արձագանքի թողնի Արցախի դեմ մարտական գործողություններ վերսկսելու Ադրբեջանի սպառնալիքները. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Արցախի հասցեին Ադրբեջանի նախագահի հնչեցրած սպառնալիքներին։ «2023 թ․ մայիսի 28-ին, խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և միաժամանակ անտեսելով ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունը՝ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Արցախի Հանրապետության, վերջինիս ժողովրդավարական ինստիտուտների դեմ ուղղված, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված