«Եթե Փաշինյանն Արցախն ադրբեջանական է համարում, Շառլ Միշելն էլ Արցախը՝ ԼՂԻՄ է համարելու»․ Էդուարդ Շարմազանով
![](https://henaran.am/wp-content/uploads/2023/05/Sharmazanov-2-3.jpg)
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դատապարտելի է Շառլ Միշելի կողմից կիրառվող «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթը։
Շառլ Միշելին ասեք,որ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատականներում,թե Հայաստան-ԵՄ համաձայնագրում,որը վավերացված է ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից կիրառված է Լեռնային Ղարաբաղ/Nagorno-Karabakh/ եզրութը։
Ի՞նչ «նախկին ԼՂԻՄ -ի բնակվող հայեր»։
Նման եզրույթի օգտագործումն անթույլատրելի ու դատապարտելի է,որը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հռչակած հիմնարար սկզբունքներին։
Բայց սրա մեղավորն էլի Փաշինյանն է։
Եթե նա Արցախն ադրբեջանական է համարում,Շառլ Միշելն էլ Արցախը՝ԼՂԻՄ է համարելու։