11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Արսեն Թորոսյանը «Քովիդ»-ի գործով կհարցաքննվի

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործով կհարցաքննվի այդ ժամանակ Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանը։ «Ինձ թվում է՝ հարցաքննության կարիքը կա, կհարցաքննենք, որովհետև Արսեն Թորոսյանն է զբաղեցրել Առողջապահության նախարարի պաշտոնը։ Պարոն Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ, ինչպես նաև քննությունն էլ մի շարք հարցեր ունի», – լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն […]

«Մարդիկ գալիս ու ասում են՝ իմ փողերն ի՞նչ արեցիք, հետ տուր… «Հայաստան» հիմնադրամն ունի խորհուրդ, թող դիմեն իրենց ու պատասխան ստանան». Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինայանը սփյուռքի տարբեր օջախներում տեղի հայ համայնքի կողմից իրեն վատ ընդունելը չի կարող մեկնաբանել։ «Մեկնաբանելու բան չկա, մարդիկ կան, որոնք դժգոհ են տարբեր բաներից։ Այնտեղ մարդկանց երկու կատեգորիա կա՝ մեկը, որ ինձ վատ են ընդունում, նման բան գոյություն չունի, մեկը զուտ կուսակցական է՝ կոնկրետ մեկ կուսակցական հոսանք է, որը նախորդ տխրահռչակ […]

ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի Ալիևի հայտարարություններին. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայկական կողմը մշտապես ողջունել է ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի հայտարարությունը։ «Կարծում ենք՝ մեր բոլոր գործընկերների համար ակնհայտ պետք է լինի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային են ինչպես Ալմա-Աթայի հռչակագրի […]

Ուզում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի. Հայաստանում ԵՄ դեսպան

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ուզում է, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի։ «Ուզում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի։ Ես գիտեմ՝ կան մարդիկ, որոնց դուր չի գա այն նախադասությունը, որը ես արտաբերեցի, սակայն ես կրկնում եմ՝ այն կանանց պաշտպանության համար է։ Ես ակնկալում եմ, որ քաղհասարակության ներկայացուցիչները պիտի կարողանան մեզ աջակցել», – «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ասաց […]

Չգնալ որևէ միակողմանի զիջման. Գևորգ Դանիելյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե հայ մարդուն պատմությունը ոչինչ էլ սովորեցրած չլիներ (թեպետ՝ բազմիցս է դասեր տվել ու տալիս), միևնույն է՝ կան աքսիոմատիկ ճշմարտություններ, որոնցից շեղվելը միայն կործանարար հետևանքների է հասցնում: Եթե հակառակորդը զբաղված է միայն ագրեսիաներ իրագործելով, հընթացս անվերջ ու չհստակեցված ախորժակով ուղեկցվող սպառնալիքներով, այդ թվում՝ պատմական հանրահայտ […]

44-օրյա պատերազմը 2016 թվականի պատերազմի շարունակությունն էր. 2018-ին Սերժ Սարգսյանը պատերազմի անոնս արել էր. Նիկոլ Փաշինյան

44-օրյա պատերազմը 2016 թվականի պատերազմի շարունակությունն էր, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ի վերջո, չմոռանանք՝ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը, որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնս արել էր, այն ժամանակ դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել, ու սա շատ կարևոր ըմբռնում է՝ ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից», – նշեց վաչապետը։ Նա ասաց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված