Օքամփոն իր զեկույցը ներկայացրել է Արցախի նախագահին՝ եզրակացնելով, որ Արցախի ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը զանգ-հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, աշխարհահռչակ Հարվարդի և Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյի հետ, ով Արցախի նախագահի գլխավորած պաշտոնատար անձանց խմբին է ներկայացրել Արցախի շրջափակման վերաբերյալ իր իրավական հետազոտության արդյունքները: Նախագահը շնորհակալություն է հայտնել միջազգային առաջատար փորձագետին, որ համաձայնվել է կամավոր կերպով հետազոտել Արցախի շրջափակումը […]