Արցախի նախագահը պետք է հստակ հայտարարի՝ ինչպես է տեսնում Արցախի պաշտպանությունը և չխուսափի իրական առաջնորդի դեր ստանձնելուց

Արցախի անվտանգության և զարգացման ճակատը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին ուղերձը կարևոր շեշտադրումներ էր պարունակում: Հայաստանի Հանրապետությանը, Սփյուռքին, Ռուսաստանի Դաշնությանը, միջազգային տարբեր դերակատարներին հասցեգրված կոչերը, անշուշտ, տեղին էին: Նշված բոլոր դերակատարները պարտավորություններ ու անելիքներ ունեն և, ակնհայտ է, որ նրանց անգործության կամ ձեռնարկված ոչ բավարար քայլերի հետևանքով […]