15 Մարտի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանական զորքը մոտեցել է Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները. Կրկժան թաղամասը դատարկվել է. Բեգլարյան

Ադրբեջանական զորքը մոտեցել է Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները։ Տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Արցախի նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Այստեղ հրադադարը խախտվել է սեպտեմբերի 21-ին»,- գրել է նա։

Արարատ Միրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը շեշտել է 9-ամսյա շրջափակման, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ հարձակման հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերների հասցեագրման հրամայականը: Այս համատեսքտում […]

Արցախի գլխավոր օրակարգը եղել ու մնում է անվտանգության խնդիրը. Տիգրան Աբրահամյան

Արցախի գլխավոր օրակարգը եղել ու մնում է անվտանգության խնդիրը. այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Ժամանակի ու իրադրության փոփոխությունների ժամանակ դրանք անընդհատ վերանայվում են, իսկ հիմա, առավել քան երբևէ, խիստ անորոշ են: Մինչև 2018-ը կար պաշտպանության բանակն ու Հայաստան պետության անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը: 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո մեկնարկեց […]

«Ցանկացած շարժման ոգին` երիտասարդությունն է` հատկապես նրա ուսանողական հատվածը». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցանկացած շարժման ոգին` երիտասարդությունն է` հատկապես նրա ուսանողական հատվածը: Երիտասարդները չեն ցանկանում, որ իրենց Հայրենիքի ներկան ու ապագան լինեն թուրքական ճիրաններում: Երիտասարդները չեն ցանկանում, որ իրենց հայրերի, եղբայրների, հարազատների, ընկերների ու հասակակից հազարավոր երիտասարդների թափված արյունն առ ոչինչ դառնա: Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցանկացած շարժման […]

Մեր քույրերը, եղբայրները ցեղասպանության եզրին են, հայ մարդը չի կարող անտարբեր լինել, եկեք, միացեք պայքարին․ Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ կոչ արեց միանալ հանուն Արցախի ու Հայաստանի համար պայքարին։ «Արցախը ցեղասպանության է ենթարկվում, մեր քույրերն ու եղբայրները ողբերգության և աղետի մեջ են։ Հայաստանում և աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայ մարդը չի կարող անտարբեր լինել, չի կարող իր առօրյայով ապրել։ Մեր քույրերը, եղբայրները […]

Արցախի բանակը հանձնում է զենքերը և լքում դիրքերը

Ի կատարումն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունների՝ սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից զենքի և զինամթերքի հանձնումը՝ ռուս զինծառայողների հսկողության ներքո։ Խաղաղապահ ուժերի Peacekeeper տելեգրամ-ալիքի փոխանցմամբ՝ Ղարաբաղի զինված կազմավորումները լքում են իրենց դիրքերը՝ համաձայն Եվլախում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների։ Մինչ օրս հանձնվել է ավելի քան 800 […]

«Նիկոլ, հեռացի՛ր»․ Գյումրիում բողոքի ակցիան գլխավորում են մտավորականները

Մի խումբ գյումրեցիներ հավաքվել են, իրազեկման երթ են իրականացնում, հրավիրում են բոլորին՝ միանալու իրենց, հայտնում է «Հրապարակ»-ը։ Հավաքվածներն ասել են, որ հիմնական օրախնդիրը Արցախն է, արցախահայությունը, այնտեղ տիրող օրհասական վիճակը։ Ուշագրավ է, որ բողոքի ակցիան գլխավորում են գյումրեցի մտավորականները, դասախոսներն ու մանկավարժները: Նախ Վարդանանց հրապարակում են ելույթներ ունեցել, որին հաջորդել է քայլերթը քաղաքի փողոցներով: Ակցիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

Ամենաընթերցված