07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՊՆ-ն՝ ադրբեջանցիների կողմից Գորիսի զորամասի շտաբի պետի քիթը կոտրելու լուրերի մասին. iravaban.net

Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ գիշերը Սյունիքի մարզում միջադեպ է տեղի ունեցել: Ըստ տեղեկությունների՝ գիշերը Սև լճի տարածքում Գորիսի զորամասի շտաբի պետ ոմն Մինասյանի քիթը ադրբեջանցիները կոտրել են:   Իրավաբան․net-ին պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նման միջադեպ տեղի է ունեցել, ճշտվում են դեպքի մանրամասները։

Թշնամու առաջխաղացումից հետո Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի կանայք ու երեխաները հեռացել են գյուղից

Թշնամու առաջխաղացումից հետո Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի կանայք ու երեխաները հեռացել են գյուղից Սյունեցիները պատմում են, որ իշխանությունն անտերության է մատնել իրենց՝ թշնամու դեմ թողնելով մենակ ու անզեն:

Փաշինյանի` Ադրբեջանի հետ նոր համաձայնագիր կնքելու մասին հայտարարությունը շոկ է առաջացրել երկրում

Ռուսական Коммерсантъ պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին նոր ապակայունացմանը` նշելով, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատել է, որ Բաքվի հետ համաձայնագիր է նախապատրաստվում, որը վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը: Ընդդիմությունն անմիջապես բողոքի ակցիաներ է նախաձեռնել` պահանջելով զրկել վարչապետի պաշտոնակատարին նախքան ընտրությունները որևէ համաձայնագիր ստորագրելու իրավունքից: Փաստաթղթից հայտնի է դառնում, որ եթե սահմանազատման գործընթացը, այնուամենայնիվ, սկսվի, ապա […]

Ավտովթաից զինծառայող է մահացել

Մայիսի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զրահափոխադրիչը, մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը (2020թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ) Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է […]

Դմիտրի Պեսկովը ՝ սահմանազատման հարցով նոր փաստաթղթի մասին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կոչ է արել զուսպ վերաբերվել նման «խենթ հրապարակումներին» և կողմնորոշվել պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկություններով, քանի որ շատ լուրջ ջանքեր են գործադրվում իրավիճակի կարգավորման համար: Այս մասին հայտնում է Ria.ru-ն: Պեսկովը նման կերպ է մեկնաբանել սոցցանցերում հայտնված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի […]

Ադրբեջանցիները երեկ Խոզնավարի ուղղությամբ առաջացել են 1,5 կմ. գյուղապետ

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ մայիսի 12-ին առաջ եկած թշնամին հետ գնալու փոխարեն՝ 1,5 կիլոմետր կրկին առաջ է եկել։ 168.am-ի հետ զրույցում Խոզնավարի գյուղապետ Վարո Գրիգորյանն ասաց, որ մայիսի 20-ին, ժամը 18։00-ի կողմերը թշնամին կրկին 1,5 կիլոմետր առաջ է եկել։   Մայիսի 12-ին, երբ Իշխանասարից մոտ 3 կիլոմետր առաջ էին եկել, դրանից հետո երեկ կրկին 1,5 կիլոմետր […]

Փաշինյանն ու ՀՀ նախագահը քննարկել են սահմանային իրավիճակը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին դուրս մղելու, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ իրականացվող գործողությունների ընթացքին: Կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել […]

Նիկոլն Ադրբեջանից ժամանակ է ստանում․ Հայաստանը ժամանակ ունի՞․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Նիկոլը 2018–ին Ալիևից ժամանակ էր խնդրում, որպեսզի իր իշխանությունն ամրապնդի ու հետո նոր անցնի Արցախի հարցի «կարգավորմանը»։ Խնդրեց ու ստացավ։ Այդ ընթացքում փչացվեցին հայ–ռուսական հարաբերությունները, քաղաքական հետապնդումներ սկսվեցին Արցախյան 1–ին պատերազմի հերոսների և Արցախի պետականությունը կերտող ռազմաքաղաքական գործիչների դեմ, հակասահմանադրական հարձակման ենթարկվեցին դատարանները, սեփականաշնորհվեց ՍԴ–ն, տնտեսության […]

ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներն այցելել են Սյունիք. ՊՆ

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների այցելություն Սյունիքի մարզ` Հայաստանի տարածք Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ ԶՈւ պատասխանատու ստորաբաժանման հրամանատարության ներկայացուցիչները ռազմական կցորդներին ներկայացրել են մայիսի 12-ից հետո ստեղծված իրավիճակը և զարգացումները, հայկական կողմի ձեռնարկած գործողությունները, պատասխանել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված