«Հայաստանը՝ որպես ազգ և պետություն, չնայած վերջին ծանրագույն փորձություններին և աղետներին, չի հանձնվել և չի կարող հանձնվել»․ Արթուր Վանեցյան

«Պատիվ Ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի ուղերձը: «Սիրելի՛ հայրենակիցներ, 1918թ․ այս օրը մեր ժողովուրդը երկարատև ընդհատումից հետո աննկարագրելի մեծ ջանքերի գնով վերականգնեց հայկական պետականությունը։ Այս գործընթացը սկսվեց հայ մտավորականության առաջ քաշած՝ որպես պետություն Հայաստանի վերստեղծման ծրագրերից և իր ամբողջացումը ստացավ քաղաքական և ռազմական մեր մտքի ու բազկի ուժով։ Թշնամական վտանգի առջև ազգ-բանակի վերածված մեր […]