Նորընտիր խորհրդարանը շարունակում է աշխատանքը.Ուղիղ
Հայաստանում օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 303 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 231625 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1378897 վերջին մեկ օրում` 6492 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5040 պացիենտ. Մեկ օրում ավելացել է […]
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Տոկիոյում ընթացող խաղերի կիսաեզրափակչում Բաչկովը պարտվել է ամերիկացի Քեյշոն Դևիսին՝ այդպիսով արժանանալով բրոնզե մեդալի: Սա Տոկիո2020-ում Հայաստանի 4-րդ մեդալն է. ավելի վաղ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ […]
«Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը երրորդ քվեարկությունից հետո ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։ Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 37. անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։ Երկրորդ քվեարկությանը մասնակցել էր 103 պատգամավոր։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49. անվավեր էր ճանաչվել 5 քվեաթերթիկ։ Առաջին քվեարկության ժամանակ «Քաղաքացիական […]
Տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել է. «ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման 2021թ 1-ին կիսամյակի արդյունքները։ Ըստ այդմ հանրապետության տնտեսությունն աճել է 5%-ով, աճել են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, առևտուրը և նույնիսկ ծառայությունները։ Առաջին հայացքից դինամիկա կա։ Ճիշտ է տնտեսության աճն ավելի փոքր է (առայժմ), քան կառավարության պլանավորածը և չի թույլ տվել վերականգնել 2019-ի […]
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Իշխանությունների ցանկություններին չհամապատասխանող վճիռ կայացրած հերթական դատավորի դեմ արդարադատության նախարարությունը հարուցել է կարգապահական վարույթ։ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանին նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական գործի շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող […]
Զինված ուժերի բարեփոխումների շրջանակում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորային օղակում (ք․Երևան, մարզեր) իրավական խնդիրների ապահովման նպատակով զինված ուժերն իրավաբաններով համալրելու ժամկետը երկարացվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։ Թեկնածուները մասնագիտական ինքնակենսագրականները (CV) պետք է ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեով։ Ընտրված թեկնածուներին կտրվեն իրավաբանական բնույթի առաջադրանքներ, կպարզաբանվի հետագա ընթացակարգը։ Հավելյալ հարցերի դեպքում գործում է 010 29-46-99 հեռախոսահամարը։
«Ինչպես գիտենք` օրեր առաջ պսակադրվել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, որն առավել հայտնի է «Շիշ բռնող» մականվամբ: «Իրավունքը» արդեն անդրադարձել է, թե ինչպիսի ճոխությամբ է տեղի ունեցել «Շիշ Բռնողի» հարսանեկան արարողությունը: Ուշագրավ է, որ նույնքան ճոխությամբ էլ անցել է վերջինիս մեղրամիսը: Մեր տեղեկություններով` պատգամավորի մեղրամիսն անցել է Մալդիվներում: Պարզվում է` այս ընթացքում Սարգսյանը երկրից բացակայել […]
«Պատիվ ունեմ» դաշինքը թեժ մարտեր է մղելու, որպեսզի ձեւավորվի իրենց առաջարկած Արցախի հարցով մշտական հանձնաժողովը։ Տեղեկացրել էինք, որ իշխանությունը «շուստրի» քայլի է գնացել՝ որոշել է արդեն գործող հանձնաժողովներից մեկը տրոհել 2 մասի՝ առողջապահության եւ սոցիալական հարցերի, որպեսզի խորհրդարանում լինեն օրենքով պահանջվող առավելագույն թվով հանձնաժողովներ։ Դրանով, իշխանությունն իր հաշվարկով, մի կրակոցով 2 նապաստակ կխփի․ կգոհացնեն ընդդիմությանը՝ […]
























