Որոտան և Նոր Առաջաձոր հատվածների հսկողությունն իրականացնելու են ռուս սահմանապահները․ Կապանի համայնքապետ
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը գրառում է կատարել․ « Հարգելի’ կապանցիներ Տեղեկացնում եմ,որ ժամը 20:00-ի դրությամբ, վերականգվել է Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը: Երթևեկության կազմակերպման փոփոխություն չի եղել: Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել են բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով: Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու են ռուս սահմանապահները»:





































