17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Իշխանությունը «ձեռքերը լվացել է», փոխարենն ընդդիմությունն է մտահոգ Արցախի խնդրով. «Փաստ»

Ակնհայտ է, որ այս իշխանությունները փաստացի «ձեռքերը լվացել են» Արցախից: Նրանք ձախողեցին նույնիսկ Արցախի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությունը: Նախագծին կողմ քվեարկեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները ձեռնպահ էին: Այնպես որ, շատերի համոզմամբ, գործող իշխանության հետ Արցախի հարցում որևէ հույս կապելն անիմաստ զբաղմունք է: […]

Ես քո ու քո ընտանիքի սատկելու օրը հրավառություն եմ անելու. զոհվածի մայրը՝ Փաշինյանին

Արցախում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրբապիղծ, ում երեխեքին ես նվիրում խրախճանքդ, ես քո ու քո ընտանիքի սատկելու օրը հրավառություն եմ անելու»։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց. «Այս տարի ՀՀ անկախության 30-ամյակն է, և մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք […]

«Գունագեղ» ցինիզմի փոխարեն ՀՀ անկախության օրը պետք է ռազմական շքերթ անցկացնել՝ մեր ազգի կոտրված ոգին վերականգնելու նպատակով. Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սեպտեմբերի 21-ին միջոցառում կազմակերպելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում հնչեցրած հայտարարությանը։ ««Գունագեղ» ցինիզմի փոխարեն ՀՀ անկախության օրը պետք է ռազմական շքերթ անցկացնել՝ մեր ազգի կոտրված ոգին վերականգնելու, իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների կիսատ թողած գործը շարունակելու և նրանց զոհողությանը իմաստ և […]

Նիկոլի մահվան օրվա միջոցառումները արժե պատվիրակել Ռիոյի կառնավալի կազմկոմիտեին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է   «Ռուսաստանում մարդ փրկելու ընթացքում մահացել է Արտակարգ իրավիճակների նախարարը։   Հայաստանում իշխանավորները զոհաբերեցին 5 000 մատղաշ կյանք պաշտոններին մնալու համար։   Սուգը գունագեղ եւ հրավառ դարձնելու ձեւավորվելիք անասնական մշակույթի համատեքստում Նիկոլի մահվան օրվա միջոցառումները արժե պատվիրակել Ռիոյի կառնավալի կազմկոմիտեին»։

«Սգացող ծնողները «սև տոնակատարություն» կբերեն ձեր գլխին, դուք զոհ հարգո՞ղ եք, զոհի հիշատակ հարգո՞ղ եք»․ զավակ կորցրած ծնողները վիրավորված են (Տեսանյութ)

Կառավարությո՛ւն, եթե դուք պատրաստվում եք սեպտեմբերի 21-ին շքեղ տոնակատարություն կազմակերպել ու նշում եք, որ դա զոհերի հիշատակին է, լավ իմացեք՝ մեր սգացող ծնողները «սև տոնակատարություն կբերեն» ձեր գլխին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում իր և մյուս ծնողների անունից հայտարարել է անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «ՀՀ անկախության 30-ամյակին Հանրապետության հրապարակում տեղի […]

«Մեր պատվիրակությունը բոլոր հասու խողովակներով առաջ է տանում մեր ազգային օրակարգը, իսկ վարչապետի աթոռին բազմածը հաճոյանում է թշնամուն»․ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկախության օրվա տոնակատարության ցինիկ ձևակերպումը Նիկոլ Վովաևիչը արել է հատուկ Թուրքիայի հետ մերձեցման և Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններից ուշադրություն շեղելու համար: Այդ հայտարարություններն ինքը «պարտավորվել է» անել՝ նույն կերպ, ինչպես պարտավորվել է չայցելել Արցախ, չնշել կառավարության ծրագրի մեջ «Արցախի […]

Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի հայցադիմումը կքննի դատավոր Սերգեյ Սահակյանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայցադիմումը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը։ Սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի։ Դիմումը մուտքագրվել է դատարան Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով։ Բացի այդ, Սուքիասյանից, որպես […]

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: ԹԵՄԱ՝  Արցախի և ՀՀ սահմանների անվտանգությունը.  սեպտեմբերի 15-ից կանցկացվեն եռամսյա վարժական հավաքներ. շուտով կլրանա արցախյան պատերազմի մեկ տարին. Փաշինյանը հայտարարել է, որ  սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն՝ նվիրված  ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների […]

«Եթե մեկ օրվա ընթացքում կառավարությունը չհրաժարվի այս մտադրությունից, արդեն ավելի կոշտ կարձագանքեմ». Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմի առաջին տարելիցից վեց օր առաջ գունագեղ համերգի կազմակերպումը եւ հայտարարությունը, թե այն նվիրվում է նահատակներին, ցինիզմ ու սրբապղծություն է։ Առայժմ այսքանը։ Եթե մեկ օրվա ընթացքում կառավարությունը չհրաժարվի այս մտադրությունից, արդեն ավելի կոշտ կարձագանքեմ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված