11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են հոկտեմբերի 13-ից. Արցախի դատախազություն

ԱՀ գլխավոր դատախազն ու գլխավոր դատախազի տեղակալը հոկտեմբերի 14-ի ուշ երեկոյան մեկնել են Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նոր շեն համայնքում տեղի ունեցած դեպքի վայր, հանդիպել համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանի և զինվորականների հետ։ «Տեղում ծավալված քննարկումների արդյունքում պարզվել է, որ հայկական դիրքից ընդամենը 400 մետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից։ […]

Մեկ տարի անց ոչ դասեր են քաղել, ոչ էլ տեղեկատվություն տրամադրելու մարտավարություն են փոխել․ Ալեն Ղուլյան

Ալեն Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Բանակի արդիականացումը տեղեկատվական դաշտից սկսեք. Թուրքը իր առաջին հարվածը տեղեկատվական դաշտում է արել, այլ ոչ թե սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան մեր ՀՕՊ համակարգերի ու ՊԲ շտաբի վրա.. Պատերազմի «ավարտից» հետո ամենատարբեր հարթակներից բոլորը չկառավարվող խուճապից ու քաոսից էին խոսում, «արծրունիզմ» էին քննադատում, բայց արի ու տես, որ մեկ […]

«ՀՀ իշխանությունների հայտարարությունները պատրաստակամության դրսևորում են ադրբեջանական պահանջների անվերապահ իրականացման մասին»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանական ագրեսիան, որը շփման գծում արտացոլվում է տարբեր միջադեպերով, իր հերթական դրսևորումն ունեցել է նաև այսօր։ ՊԲ փոխանցմամբ, հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հատկանշական է, որ թիրախավորվում են […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1765, մահվան՝ 39 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1765 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 278 431-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 38 քաղաքացի, մահացածների թիվը 5713 է: Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Հոկտեմբերի 15-ի դրությամբ մահվան […]

Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ․ «Առուշ Առուշանյան» դաշինք

«Առուշ Առուշանյան» դաշինքը հայտարարություն է տարածել․ «Առուշ Առուշանյանի դեմ տեղեկատվական արշավը շարունակվում է: Որոշ լրատվամիջոցներ գրում են, թե իբր ընտրվելու պարագայում Առուշանյանը կմնա անազատության մեջ: Ստիպված ենք հերթական անգամ հիասթափեցնել ապատեղեկատվություն տարածողներին: Այն, որ Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ՝ կհամոզվեք բոլորդ: Ասվածի ապացույցը Սիսիանի համայնքապետի և Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոցը […]

«Հիմա էլ Աննան ա գնացել հայ կանանց անունից հայտարարություններ անում». Անժելա Էլիբեկովա

Անժելա Էլիբեկովան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էդ վատ սովորությունը «ժողովրդի անունից» խոսալու չեն թարգում ընդամենը 688 հազար ձայն հավաքածները։   Հիմա էլ Աննան ա գնացել հայ կանանց անունից հայտարարություններ անում։   Որպես հայ կին ասեմ, որ իմ անունից դատարկ ու անիմաստ խաղաղասիրական տեքստեր ասել ես թույլ չեմ տվել, երբ 6 վիրավոր ունենք»։

Հարձակումներ են եղել նաև Արցախի հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ երեկվա հարձակումը եղել է Արցախի Նորշեն համայնքի ուղղությամբ, որին ամենամոտն են գտնվում ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: «Հարձակումներ են եղել նաև Արցախի հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական զինված ծառայողները (Զինված ուժեր, Սահմանապահ ծառայություն, թե այլ զինվորականներ) նույն բնույթի հանցավոր ոտնձգություններ են կատարում նաև […]

Ադրբեջանը կրակ է բացել Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ. տուժածներ չկան

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Պաշտպանության բանակից հաղորդում են, որ հայկական կողմից տուժածներ չկան։ Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված