Հնարավոր է՝ մի օր կլինի մեկ այլ վիրուս, որը պարզապես չենք կարողանա զսպել. ԱՀԿ ղեկավար

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը զգուշացրել է նոր վիրուսի հնարավոր առաջացման մասին։ «Կենսաբանական տեսանկյունից հնարավոր է, որ մի օր կլինի մեկ այլ վիրուս, որը պարզապես չենք կարողանա զսպել», – ասել է նա «Մեծ քսանյակի» երկրների առողջապահության նախարարների հետ հանդիպմանը։ ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ պետք է դասեր քաղել այս համաճարակից՝ հաջորդին պատրաստվելու համար։