12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է

Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է, այս մասին հաղորդում է փաստաբան Միհրան Պողոսյանը։ Որոշումը կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը։ «Սույն դատավորը քիչ առաջ բավարարեց քննիչի՝ դեռևս 2020թ.ի նոյեմբերի 15-ի միջնորդությունը, որով փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանությանդ ցանկությունն է», – նշել է Պողոսյանը։

Փաշինյանն ազատել է աշխատանքից Հրաչյա Թաշչյանին, որն, ըստ «ԱՆԻ» կենտրոնի, Ադրբեջանի հետ բանակցողն է եղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հրաչյա Թաշչյանին աշխատանքից ազատելու մասին։ Թաշչյանը 2020 թ. հուլիսի 8-ից վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։  Հիշեցնենք՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն անդրադառնալով Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների թեմային՝ հայտարարել էր, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Վանեցյանը, […]

Կորոնավիրուսի դեմ պայքարելու հիմնական միջոցը պատվաստումներն են. Արա Բաբլոյան

«Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը կորոնավիրուսի դեմ պայքարելու և դրա տարածումը կանխելու հիմնական միջոցը պատվաստումն է համարում: «Դեռ անցած տարի մարտ ամսին ես իմ կարծիքը ներկայացրեցի, որ համաճարակը կանխարգելելու հիմնական միջոցը պատվաստումներն են: Ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին։ Դրա փաստացի ապացույցներն այն երկրների ցուցանիշներն են, որտեղ բավականին մեծ տոկոսով […]

Կորոնավիրուսից մահացել է 43 մարդ. ԱՆ

Հայաստանում դեկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 502 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339 020-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 43 քաղաքացի, մահացածների թիվը 7610 է: Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: դեկտեմբերի 1-ի դրությամբ մահվան […]

«Եթե կապիտուլյանտ ռեժիմը դեռ իշխում է Հայաստանում, ուրեմն բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․  «Բոլոր ներքաղաքական օրակարգերը,բացի կապիտուլյանտների հեռացումից կեղծ են ու արհեստական։ Հերիք է իրար վրա «բոչկա գլորեք» ։ Ներկա ու նախկին,քայլած ու չքայլած՝ դրանք սուտ օրակարգեր են։ Քաղաքականության մեջ սրբեր չկան, անսխալական՝ առավել եւս։ Ներողություն պահանջողների պակաս չկա։ Գրեթե բոլորը բոլորից պահանջատեր են։ Եթե կապիտուլյանտ ռեժիմը դեռ իշխում է Հայաստանում, […]

Ադրբեջանցի զինծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել նաև Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կապանից դեպի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից, հետևաբար՝ բացի դժվարանցանելիությունից ու դրա հետևանքով հումանիտար խնդիրներից, բնակիչների իրավունքների ոտնահարումներից մարդկանց կյանքի իրավունքի և անվտանգության երաշխավորման խնդիրը մնալու է չլուծված։ Ուստի, անհրաժեշտ է վերացնել խախտման աղբյուրը՝ […]

Արթուր Դավթյանն այսուհետ ունի իր «աչքերն ու ականջները». «Ժողովուրդ»

«Նոյեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Այսպիսով, դատախազ Բիշարյանը լքեց քրեական գործերով հսկողություն իրականացնող համակարգը՝ տեղափոխվելով դատական համակարգ: Ըստ դատախազության մեր աղբյուրների՝ չի բացառվում, որ Կարեն Բիշարյանը հետագայում նշանակվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, […]

Նախարար Ավանեսյանը դեմ է զինծառայողներին արտահերթ բուժելու նախագծին. «Ժողովուրդ»

«Սպան 14 օր ծառայությունից հետո իջնում է, ունի առողջական խնդիր, զինվորական հոսպիտալում բուժզննում է անցնում ու պարզվում է, որ կարիք կա МРТ հետազոտության ու ամիսներով պետք է հերթ կանգնի: Չկա որեւէ առաջնահերթություն զինծառայողների համար»,- Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն է բարձրաձայնում խնդիրը՝ առաջարկելով՝ առանց պետության վրա ֆինանասական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված