20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում ավելացել են մարդկանց թրաֆիքինգի դեպքերը

Վերջին տարիներին Երևանի բանուկ փողոցներում ծաղկում է անձեռոցիկի շրջածախ առևտուրը, որն արտոնված չէ օրենքով և գրեթե չի վերահսկվում իրավասու մարմինների կողմից: Գրպանի անձեռոցիկ սպառողները մեծամասամբ անցորդներ են և երթևեկության մասնակից վարորդներ, որոնք խրախուսում են վաճառքի այս ձևը՝ այն համարելով մուրացկանությանն այլընտրանք և առաջարկվող ապրանքի դիմաց հաճախ հավելյալ՝ «գրպանի գումար» թողնում։ Սակայն առաջին հայացքից «անվնաս» թվացող […]

Քա՞նի հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում և ի՞նչ է սպասվում նրանց․ Ալիևի հատուկ ներկայացուցչի պարզաբանումը

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը իտալական In Terris հրատարակությանը տված հարցազրույցում պատասխանել է լրագրողի հարցին, թե քանի հայ բնակիչ կա Ղարաբաղում և ինչպես է կազմակերպվելու նրանց հնարավոր վերադարձը։ Նախ, դեսպանը հիշեցրել է, որ ԼՂ-ում մնացած անձինք չեն դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար: «Նրանց մեծ մասը հայկական անձնագիր ունի, և առնվազն մեկ երրորդը […]

Մենք չենք սիրում ոչ մեր հայրենիքը, ոչ էլ՝ պետությունը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչու՞ Կիպրոսի ղեկավարները չճանաչեցին Հս.Կիպրոսի թուրքական «հանրապետությունը», Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը,Վրաստանը չի ճանաչում Աբխազիայի ու Հվ.Օսիայի անկախությունը, իսկ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Որովհետեւ Սերբիայում, Կիպրոսում ու Վրաստանում հասարակությունը շամպայնի «պրոբկի» նման կթրցներ այն ղեկավարնեին, որոնք դա կանեին։ Իսկ մեր երկրում մարդիկ գնացին ու […]

Սյունիքի ճանապարհների նշանակությունը և´ տնտեսական, և´ ռազմական առումով անչափ կարևոր է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիսիան-Գորիս մայրուղուց` դեպի Տաթև գնացող հատվածն է, որն անցնում է Շինուհայր և Հալիձոր գյուղերով ու երկար ժամանակ է անմխիթար վիճակում է: Անկախ այն հանգամանքից, որ ներկայումս ավարտական փուլում է Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհը, սակայն դա չի նշանակում միջպետական ճանապարհի այս կարևոր հատվածը պետք է լինի […]

Մայր Աթոռը՝ «Հայոց պատմություն» դասագրքի սխալներից

Քանի որ դասագրքի վերաբերյալ առանձին դիտարկումներ ներկայացվել ու քննարկվել են տարբեր հարթակներում, մենք զերծ կմնանք դրանք կրկին արծարծելուց կամ դրանց նորից անդրադառնալուց: Այստեղ կներկայացնենք մեր դիտարկումներն ու մեր կողմից նկատված սխալներն ու վրիպումները: Այսպես. 1. «ՍՏՐԱԲՈՆ (Ք. ա. շուրջ 62-24 թթ.) հույն պատմիչ և աշխարհագրագետ» (էջ 15, 66): Հույն պատմիչ և աշխարհագրագետ Ստրաբոնի մահվան տարեթվի […]

Թուրքական մամուլը՝ խաղաղության պայմանագրի մասին

Իրանի մայրաքաղաք Թեհրանում Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի հանդիպմանը մասնակցած արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ընդգծել է, որ Թուրքիան կողմ է տարածաշրջանային խնդիրները երկխոսության միջոցով լուծելու՝ Կովկասում մշտական խաղաղություն ապահովելու համար։ Ֆիդանն ասել է. «Տարածաշրջանային խաղաղության և կայունության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համապարփակ խաղաղության համաձայնագրով»: Այս մասին գրում է թուրքական «Սաբահ» […]

Ինչո՞ւ են բենզինի գները Հայաստանում այսքան թանկ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրառում է կատարել իր էջում՝ կցելով լուսանկար․ «Ինչո՞ւ են բենզինի գները Հայաստանում այսքան թանկ, հատկապես, երբ դրանք համադրում ենք ԵՏՄ անդամ այլ երկրների հետ: Իշխանությունները պարտավոր են պատասխանել այս հարցին՝ առանց «աննախադեպության» մասին հեքիաթներ հորինելու: Նկատեմ նաև, որ վերջին շրջանում վաճառվող բենզինի որակը խիստ ընկել է»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված