09 Մայիսի, Saturday, 2026
KFC

Էլեկտրաէներգիայի սակագինն այսօրվանից բարձրացել է 4.7 դրամով

Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022 թվականի փետրվարի 1-ից ավելացավ 4.7 դրամով. սոցիալապես անապահով ընտանիքների համար, սակայն, գործող սակագները պահպանվում են։ Հիշեցնենք՝ նման որոշում էր ընդունել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 29-ին։ Սակագների փոփոխության առաջարկն արել էր ՀԾԿՀ-ն: Այսպիսով, սոցիալապես անապահովների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 11 տոկոսը, սակագները կման անփոփոխ, իսկ ամսական մինչև 200 […]

Փետրվարի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը և «Թուխ մանուկ» ՀԿ նախագահ Մարիամ Չախոյանը։ ԹԵՄԱ՝ ՀՀ-ին սպառնացող էկոլոգիական աղետը․ բնապահպանների կողմից Քաջարանի կոմբինատին ուղղարկած հարցումները և նոր ձուլարան կառուցելու սպառնալիքները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը:

21 զինծառայողից 13-ը գերեվարվել է, 2-ին սպանել են, 3-ը շարունակում է գերի մնալ. մանրամասներ` նոյեմբերի16-ի ռազմական գործողություններից

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու (որն առաջացրել է ծանր հետևանքներ) փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ […]

«Շուշի». Շուշան Պետրոսյանը երկրպագուներին է ներկայացրել նոր ստեղծագործությունը (Տեսանյութ)

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը ներկայացրել է իր նոր`«Շուշի» ստեղծագործությունը: Երգի խոսքերի և երաժշտության հեղինակն Աննա Հովներն է, հոլովակի ռեժիսորը՝ Վահե Յանը, օպերատորը Սուրեն Թադևոսյանն է:  

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3127, մահվան 3 դեպք

Հայաստանում փետրվարի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3127 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 370 922-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 3 դեպք, մահացածների թիվը 8056 է: Փետրվարի 1-ին դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1535 է։ […]

Սահմանը կրկին կահավորված չէ. ինչ խնդիրներ են հայտնաբերվել. «Ժողովուրդ»

44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի եւ երկու ամիս անց սահմանների կահավորման հարցը մնում է առաջնային, սակայն ոչ պատշաճ կատարված խնդիր: Համենայնդեպս, տարբեր պաշտոնյաներ (պատգամավորներ, Մարդու իրավունքների պաշտպան) առաջնագիծ մեկնելուց հետո չեն թաքցնում իրենց դժգոհությունը՝ իհարկե անվտանգության նկատառումներից ելնելով շատ մանրամասներ չհայտնելով: Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ առաջնագիծ մեկնած ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված