20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայտնի են Ավինյանի փոխքաղաքապետերի անունները. «Հրապարակ»

Տիգրան Ավինյանի առջեւ կանաչ լույս են վառել՝ կադրային քաղաքականությամբ եւ այլ քայլերով նախապատրաստվելու Երեւանի ավագանու ընտրություններին:  Պարզվում է, ընտրվել է ամենապրիմիտիվ մեխանիզմը: Տիգրան Ավինյանին են վերապահել՝ ընտրելու բոլոր փոխքաղաքապետերին և ինքն էլ նշանակվելու է փոխքաղաքապետ: Ըստ մեր աղբյուրների, այսօր փոխքաղաքապետերի 3 թեկնածուները հանդիպելու են ավագանու անդամների հետ, իսկ փետրվարի 8-ի ավագանու նիստի ժամանակ արդեն ընտրվելու […]

«Գուցե համարում եմ, որ ես այն ճանապարհը չեմ անցել, որն անցել է պարոն Խաչատուրյանը». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի լիազորությունների ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այսօր նախագահականում ծանոթացել է նախագահի աշխատակազմի հետ, շրջել է շենքում, ծանոթացել է պայմաններին։ «Հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչ գործառույթներ կան այս պահին, որոնք անհետաձգելի են, այս պահին ես դրանով եմ զբաղված։ Ես նոր եմ վերադարձել նախագահականից, օրենսդրությունը մի քիչ կարգավորված չէ, չգիտեմ` այնտեղ լինե՞մ, […]

«ԲԴԽ-ն արժեզրկել է իր սահմանադրական առաքելությունը». դատավոր Բախշիյանի փաստաբանը հայտարարություն է տարածել

Փաստաբան Արսեն Սարդարյանն ահազանգում է դատական իշխանության անկախության նկատմամբ իրականացված առերևույթ ոտնձգության մասին: «Այսպես, Բարձրագույն դատական խորհուրդը  բավարարեց Գլխավոր դատախազի միջնորդությունը և համաձայնություն տվեց դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և կալանավորելու՝ իբր ակնհայտ ապօրինի կալանավորման որոշում կայացնելու համար: Այն պայմաններում, երբ դատավորի կայացրած որոշումը դատախազության կողմից նույնիսկ չի բողաքարկվել վերաքննիչ դատարան, զուտ վերացական […]

«Քաղաքացիական պայմանագիր»-ը Վահագն Խաչատուրյանի հետ փակ նիստ է անցկացնում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները փակ նիստ են անցկացնում խորհրդարանում, որին մասնակցում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, նախագահի իշխանական հավանական թեկնածու Վահագն Խաչատուրյանը։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունների դադարեցման արձանագրությունը, ինչից հետո ստանձնել է նախագահի պարտականությունները։  

Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում. Արտակ Զաքարյան

Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացն ավարտված չէ։ Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը։ Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմը վերջակետ չի դրել այդ հարցում, իսկ Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ «Անգամ այսօր, թվում է, անելանելի վիճակում լինելով՝ մենք ելք գտնելու շանս եւ հնարավորություն ունենք։ Բայց կապիտուլյանտներից բաղկացած ներկա իշխանությունը […]

Էլեկտրաէներգիայի սակագինն այսօրվանից բարձրացել է 4.7 դրամով

Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022 թվականի փետրվարի 1-ից ավելացավ 4.7 դրամով. սոցիալապես անապահով ընտանիքների համար, սակայն, գործող սակագները պահպանվում են։ Հիշեցնենք՝ նման որոշում էր ընդունել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 29-ին։ Սակագների փոփոխության առաջարկն արել էր ՀԾԿՀ-ն: Այսպիսով, սոցիալապես անապահովների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 11 տոկոսը, սակագները կման անփոփոխ, իսկ ամսական մինչև 200 […]

Փետրվարի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը և «Թուխ մանուկ» ՀԿ նախագահ Մարիամ Չախոյանը։ ԹԵՄԱ՝ ՀՀ-ին սպառնացող էկոլոգիական աղետը․ բնապահպանների կողմից Քաջարանի կոմբինատին ուղղարկած հարցումները և նոր ձուլարան կառուցելու սպառնալիքները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված