15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ռուսաստանի հետ բանակցությունների վայր

Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Բելառուսի Գոմելի մարզ` Ռուսաստանի հետ բանակցությունների վայր։   Ուկրաինական պատվիրակության կազմում են «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, Ուկրաինայի փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին։

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 139, մահվան՝ 12 նոր դեպք

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 139 նոր դեպք: Կատարվել է 2804 թեստավորում, առողջացել՝ 837 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419 832 դեպք, որոնցից 401 677-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8088 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8461 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով […]

Մեկնարկել է 48-օրյա Մեծ Պահքը

Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով փետրվարի 24-ին մեկնարկում է 48-օրյա Մեծ Պահքը։ Այն սկսվում է Բուն Բարեկենդանից և տևում մինչև Սուրբ Հարության (Զատկի) տոն։  Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք՝ հրաժարվելով ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Լեռան […]

Երկխոսությունը կօգնի լուծել տարածաշրջանում ստեղծված ճգնաժամը. Իրանի ԱԳ նախարար

Թեհրանը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և հույս ունի, որ երկխոսությունը կօգնի լուծել տարածաշրջանում ստեղծված ճգնաժամը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։ «Սա լավ նորություն է, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն այն են, ինչին մենք կոչ ենք անում առաջին իսկ օրվանից: Քաղաքական երկխոսությունը տարածաշրջանում տասնամյակներ շարունակ գոյություն […]

Հայաստանյան բանկերում ռուբլու գինը գահավիժում է

Բանկերում ռուբլու գինը շարունակում է ընկնել։ Ըստ Rate.am կայքի տվյալների՝ ռուբլու առքի նվազագույն գինը 2.50 դրամ է, վաճառքինը՝ 5.30։  Դոլարի առքի նվազագույն գինը 478.50 դրամ է, վաճառքինը՝ 485.50։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 528 դրամով, վաճառվում՝ 542 դրամով։  

ԵՄ-ն ամբողջությամբ փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար

Եվրամիությունը որոշում է կայացրել փետրվարի 28-ից ամբողջությամբ փակել ԵՄ օդային տարածքը Ռուսաստանի համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը։ Փաստաթղթում ասվում է, որ ցանկացած օդանավ, որը շահագործվում է ռուսական ավիափոխադրողների կողմից կամ գրանցված է Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես նաև չգրանցված Ռուսաստանում, «որոնք պատկանում են կամ վարձակալված կամ այլ կերպ վերահսկվում են Ռուսաստանի որևէ ֆիզիկական կամ […]

Հայաստանում իրականացվել է 23 230 խթանիչ պատվաստում

Հայաստանում փետրվարի 27-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, պատվաստվել է 2 031 732 քաղաքացի, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առաջին դեղաչափով իրականացվել է 1 087 524, երկրորդ դեղաչափով՝ 920 978 պատվաստում: Խթանիչ պատվաստումների թիվը 23 230 է:

Թանկարժեք ցուցահանդես․ ԱԳ նախարարը ցուցահանդեսի է գնում Ժնև

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Ժնև: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Փետրվարի 28-ից մարտի 1-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ժնևում` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին: Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը: Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումները մի շարք գործընկերների հետ:

Որտե՞ղ տեղի կունենան ռուս-ուկրաինական բանակցություններ․ Բելառուսը լուսանկար է հրապարակել

Բելառուսի ԱԳՆ-ն հրապարակել է լ;ուսանկարն այն սրահից, որտեղ պետք է ընթանան ռուս-ուկրաինական բանակցությունները։  Ռուսական կողմը սպասում է ուկրաինական պատվիրակությանը, որը պետք է ժամանի մոտակա ժամերի ընթացքում։ «ՌԻԱ նովստիի»փոխանցմամբ ուկրաինական պատվիրակույթունն այս պահին գտնվում է  Բելառուսում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված