14 Մարտի, Saturday, 2026
KFC

Գալուստ Սահակյանն այցելել է Գավառի մանկատուն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն: Մանկատանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, շրջելով երեխաների ննջասենյակներում, խաղասրահում, դասասենյակներում և գրադարանում, նկատել է, որ իր նախորդ այցելությունից հետո, որը 2014 թվականի դեկտեմբերին է եղել, մանկատանը կատարվել են որոշ դրական փոփոխություններ: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը նշել է, […]

Կմասնակցե՞ք Սբ. Պատարագին

Աստուծո Որդին Վերջին Ընթրիքի ժամանակ ասաց. «ինձ սիրում է նա, ով պահում է իմ պատվիրանները» ու մի կարևոր պատվիրան տվեց, որ իր Աստվածային մարմինը մեր մեջ ընդունելը կատարվի իր հիշատակի համար: Սա արվում է ամեն անգամ Սբ. ‪Պատարագի‬ ժամանակ: Տեր Հիսուսն ասաց՝ դուք կյանք չէք ունենա, եթե իմ մարմինը չուտեք: Ահա կիրակին է մոտենում, ու […]

Իրանցի զբոսաշրջիկների թիվը կավելանա՞

Մարինա Ներսիսյանը Ֆեյսբուքում գրել է. «Տնտեսական տարվա անկայուն մեկնարկը իր հետքը թողեց նաև զբոսաշրջության ոլորտի վրա: Ճիշտ է, այս ոլորտի տարին աճով է ամփոփվել, բայց տուրիստական հոսքերը 2014-ի համեմատ պակաս են եղել։ Մասնավորապես նվազել են ՌԴ-ից արտագնա այցելությունների թիվը 33-34 տոկոսով, այն պարագայում, երբ Հայաստան զբոսաշրջային հոսքերի 40 տոկոսը հենց ՌԴ-ից են։ Վերը նշվածի հետ […]

Պահանջում են վարույթ սկսել լրագրողին վիրավորած փաստաբանի նկատմամբ

Forrights.am էլեկտրոնային կայքում 25.12.2015թ. հրապարակվել է «Վերաքննիչ դատարանը մերժեց Բալոյանի բողոքը» վերտառությամբ հոդված: Հոդվածի հեղինակը մեջբերել է փաստաբան Զարուհի Վարդանյանի բառերը, որոնք փաստաբանը հայտարարել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական նիստի ժամանակ, համաձայն որի Զարուհի Վարդանյանը ասել է. «Ժաննա Ալեքսանյանը պատվեր է կատարել՝ հրապարակելով «Արա, ես քո հետ տղայականով եմ խոսում, ոչ թե որպես փաստաբան» […]

Անի Զախարյանը չի ուզում համեմատվել Զարուհի Փոստանջյանի հետ /վիդեո/

«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը չի ուզում, որ իրեն համեմատեն որևէ մեկի հետ, անգամ եթե խոսքը սուր և անկանխատեսելի քաղաքական վարքուբարքով հայտնի «ժառանգական» Զարուհի Փոստանջյանի մասին է։ Henaran.am-ի հետ զրույցում վերջինս պնդեց` ինքը Անի Զախարյանն է, ամեն ինչ ասված է։ Մանրամասները` տեսանյութում:

Ռոստովում ավտովթարից զոհված հայերի թիվը հասել է երեքի

Ռոստովում դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է երեքի:  ՀՀ ԱԳՆ-ի ճշտած տեղեկություններով մահացել են Սարգիս Սամվելի Խաչատրյանը` ծնված 02.11.1990թ., Ստեփան Ռոբերտի Կոստանյանը` ծնված 13.07.1970թ. և Էդգար Ալբերտի Պետրոսյանը` ծնված 12.08.1985թ.: «Ս.Խաչատրյանը ևՍ.Պետրոսյանը ՀՀ քաղաքացի են, է.Պետրոսյանի քաղաքացիությունը ճշտվում է»,-հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Անցյալի դասերը․ ինչ է խորհրդանշում այս կարպետը /ֆոտո/

Գերմանացիները չեն մոռացել, թե ինչով ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Դրա համար էլ Գերմանիայի Պաշտպանության նախարարության առաջին հարկի միջանցքում այսպիսի հսկայական կարպետ է գցված, որի իմաստը հասկանում ես միայն երկրորդ հարկից նայելիս։ Իրականում այնտեղ պատկերված է 1945 թ.–ի մայիսի լուսանկարված Բեռլինի ավերակները` թռչնի թռիչքի բարձրությունից։ Անցյալի դասերը ապարդյուն չեն անցնում։ «Քչերը գիտեն, շատերը չգիտեն» Ֆեյսբուքյան էջից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված