Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն լինի
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնակրթական հաստատություններում ձմեռային արձակուրդների երկարաձգման հետ կապված՝ այդ հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն լինի: Այս մասին նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: «Շրջանառվող լուրերը, թե պահումներ կարվեն աշխատակիցների աշխատավարձերից, չի համապատասխանում իրականությանը: Տվյալ հաստատությունների մեր բոլոր աշխատակիցներն իրենց հասանելիք աշխատավարձերը […]