Հայկական նորաձևության ՛՛5900BC՛՛ ապրանքանիշը ռուսական շուկային է ներկայացրել երրորդ հավաքածուն, քննարկվում են արտահանման մի շարք պատվերներ

Հայաստանի զարգացման հիմնադրամի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) աջակցությամբ ստեղծված հայկական ՛՛5900BC՛՛ ապրանքանիշը փետրվարի 23-26-ը Մոսկվայի CPM նորաձևության միջազգային ցուցահանդեսում ներկայացնում է իր երրորդ՝ աշուն/ձմեռ 2016-2017 հավաքածուն։ Մեկ միասնական ապրանքանիշի ներքո ներկայացված հագուստ արտադրող հայկական 8 ձեռնարկությունների երրորդ հավաքածուն Collection Premiere Moscow ցուցահանդեսին ներկայացված է ՛՛Winter charm՛՛ («Ձմեռային հմայք») խորագրի ներքո: Մոսկովյան CPM ցուցահանդեսում սպասվող ավելի քան 17 […]