19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախագահի նստավայրում կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: *** Երևան, 24 փետրվարի 2016թ.   Քաղաքական համագործակցության համաձայնագիր I. Ընդհանուր դրույթներ Հայաստանի Հանրապետական […]

ՀՀ-ն ու Ֆրանսիան դիվանագետների ընտանիքի անդամներին փոխադարձաբար աշխատանքի իրավունք կտան

ՀՀ Կառավարության նիստի օրակարգում է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունների աշխատողների ընտանիքների անդամներին փոխադարձաբար աշխատանքի իրավունքի տրամադրման մասին» հայտագրերի փոխանակմամբ կնքվող համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը: Օրակարգում կցված տեղեկանք-հիմնավորման մեջ նշված է, որ համաձայնագիրը նաև առնչվում է ՀՀ և ԵՄ անդամ պետությունների միջև կնքված […]

Ես խոստանում եմ հետևողական լինել․ Արփինե Հովհաննիսյան

Կառավարության հետ հարց-պատասխանի ընթացքում այսօր ԱԺ-ում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ՔԿՀ-ում ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ տեղի են ունենում բռնություններ։ Փոստանջյանը տեղեկացրեց, որ առավոտյան նրան տեղափոխել են հոգեբուժարան, ապա փորձել են ապօրինի կերպով փորձաքննություն անցկացնել, որը փաստաբանների ջանքերով՝ տեղի չի ունեցել։ Հետո Գասպարիին կրկին տեղափոխել են ՔԿՀ։ «Ինչպես ասել է ինքը՝ Գասպարին, իր վրա […]

Դանակ և թմրամիջոց՝ ուղևորի մոտից

Փետրվարի 22-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները, ապօրինի թմրամիջոց և սառը զենք պահելու կասկածանքով, Սասնա Ծռերի փողոցից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել ուղևոր, 1992 թ. ծնված Աշոտ Ա.-ին և վարորդ, 1981 թ. ծնված Արտավազդ Բ.-ին: Խուզարկությամբ Աշոտ Ա.-ի մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն, «Ամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող […]

Արագածոտնի մարզպետ կնշանակվի Գաբրիել Գյոզալյանը, իսկ Շիրակի մարզպետ՝ Հովսեփ Սիմոնյանը

Ինչպես արդեն հայտնել ենք, նախագահի նստավայրում քիչ առաջ ստորագրվել է ՀՀԿ-ՀՅԴ հուշագիրը: Րոպեներ առաջ լրագրողների հետ զրույցում Աղվան Վարդանյանը նշեց, որ ամեն բան արդեն հստակ է․ Էկոնոմիկայի նախարար կնշանակվի Արծվիկ Մինասյանը, ԿԳ նախարար՝ Լեւոն Մկրտչյանը, իսկ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Դավիթ Լոքյանը: Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները ևս պարզ են։ Արագածոտնի մարզպետ կնշանակվի Գաբրիել […]

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը ստորագրվեց

Նախագահի նստավայրում քիչ առաջ ստորագրվել է ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև ստորագրվել է «Քաղաքական համագործակացության մասին համաձայնագիր» անվանումը կրող հուշագիրը: Այն ստորագրել են Արմեն Աշոտյանն ու Աղվան Վարդանյանը: Հուշագրի ստորագրումից հետո ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներն արդեն պատասխանում են լրագրողների հարցերին: Աղվան Վարդանյանը նշեց, որ կես ժամ անց լրագրողները հնարավորություն կունենան անձամբ կարդալ ու ուսումնասիրել համաձայնագրի տեքստը։

Քաղաքացիները պահանջում են ազատ արձակել Գևորգին

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ փետրվարի 24-ին, քննվում է Ամանորի գիշերը ձերբակալված, այնուհետեւ կալանավորված Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը: Դատարանի դիմաց Գեւորգ Սաֆարյանին աջակցող մի քանի տասնյակ քաղաքացիներ ակցիա են իրականացնում՝ պահանջելով ազատ արձակել նրան եւ պատժել  ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանին: Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ […]

Պուտինն ու Ռոուհանին քննարկել են Սիրիայում հրադադարի վերաբերյալ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախաձեռնությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հիմնական ուշադրությունը հատկացվել է սիրիական խնդրին, մասնավորապես, այն նախաձեռնությունների ու առաջարկությունների քննարկմանը, որոնք տեղ են գտել Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ»,-նշվում է հաղորդագրության մեջ: Երկու երկրների ղեկավարները նշել են Ռուսաստանի եւ Իրանի հետագա համատեղ […]

Ինձ կկարոտեք, բայց ոչ երկար ժամանակ․ Արմեն Աշոտյան

Այսօր ԱԺ-ում լրագրողները Արմեն Աշոտյանին հարց ուղղեցին՝ եթե հնարավորություն լինի գործադիր վերադառնալ, ի՞նչ ոլորտ կնախընտրի վերջինս։ «Ես կարծում եմ, որ բավականաչափ հմուտ եմ որպեսզի կարողանամ թաքցնել այն, ինչ ուզում եմ արտահայտել»,- պատասխանեց Արմեն Աշոտյանը: «Վստահ եմ` Դուք ինձ կկարոտեք, բայց երկար չեք կարոտի, որովհետև կյանքն այնպես դասավորվեց, որ այս յոթ տարիների ընթացքում ձեզանից շատերն իմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված